կոտրվեց, նորա ուխտը չկատարվևցավ. ամոթ չե՞ր նորան վերադառնալ Յերևան կամ Թիֆլիս առանց արիստոկրատ կնկա, առանց միլիոնավոր ոժիտի. ի՞նչ պիտի ասեյին մարդիկ։ Ալթմազովը համառությամբ մնաց Պետերբուրգ և սպասում եր յուբ բախտի անիվի շուռ գալուն։
Մի անգամ բարեկամներեն մեկից լսեց, վոր գերմանացի ծեր
մի ամուրի կա, վոր շատ ուզում ե յուր յեղբոր տարիքը—անցած
աղջկան մարդու տալու, վորին, ասում եյին ամենքը միաբերան,
թեև այժմ մեծ ոժիտ չի տալ, բայց պառավ աղջիկը նորա միակ
ազգականը գոլով, ծերունու մեռնելեն հետ հարկավ պիտի ժառանգե
նորա անբավ հարստությունը, վորն ասում եյին, ութը միլիոնեն
ավելի յե և ապահով կեցած ե տերության բանկում։
Ալթմազովը խնդրեց բարեկամին, վոր իրան ծանոթացնե թե
այդ հարսնացու աղջկա և թե նորա ծերունի հորեղբոր հետ։ Շատ
ժամանակ վրա չանցած, նա յերկուսի հետ ևս ծանոթացավ և, ինչ
վոր լսել եր նոցա մասին, իրավ վոր այդպես եր. աղջիկը յերեսուն
տարեկանեն ավելի, չոր—չոր, բարձրահասակ, բավականին ցանցառ,
դեղին ու նոսր մազերով, յերկայն յերեսով գերմանուհի յեր, իսկ
ծերունի հորեղբայրը մոտ յոթանասուն տարեկան հիվանդոտ մարդ
եր, վորը, ինչպես ասում են, «քթեն բռնեյիր հոգին պիտի փչեր»։
Ալթմազովը յուր կրակոտ աչքերով և գեղեցիկ յերեսովը շուտ
կարողացավ տաքացնել այն սիրտը, վոր արագ—արագ սկսել եր
հանգչել սիրո համար։ Վողորմելի Մարիխսենը չգիտեր վո՞ր աստվածներուն
փառք տար այսպիսի անակնկալ բախտի համար. յերեսուն
տարեկան հասակումն քսանհինգ տարեկան բոցոտ ասիացու
սեր—այդ խոմ հեքիաթի մեջ գրվելու բան ե։ Ինքն իրան հանգըստացնելու
համար՝ Մարիխենը ձևանում ե, իբր թե կասկածում ե
Ալթմազովի սիրո անկեղծության մասին։ Ալթմազովը յերդումով
հավատացնում ե, վոր, բացի անխարդախ սերեն, ուրիշ վոչինչ չի
փնտռում նորա մեջ։
— Կարելի յե դուք կարծում եք, վոր հարուստ ծերունին իմ
հայրս ե և կամ յես նորա հոգևոր զավակն եմ. վոչ, յես մի խեղճ
վորբ եմ և մի կտոր հացի համար կենում եմ նորա տանը։
— Ի՞նչ փույթ. յես վոչինչ ուրիշ բան չեմ ուզում, բացի ձեր
սրտեն և ձեռքեն, հանգստացնում ե նորան Ալթմազովը։
— Պարոն Ալթմազով, կարելի յե դուք կարծում եք, վոր ինչպես
իմ համազգի գերմանացի կնանիքը կամ աղջիկները, յես յերևելի
ուսումն ունիմ կամ հմուտ եմ տնտեսության մեջ, այդտեղ ևս
կսխալիք. ծնողներիս վաղ զրկվելով, յես վոչ ուսումն ստացա և