վոչ տնտեսություն կարողացա սովորելու. իսկ հորեղբայրս շատ ժլատ եր. նա իմ կրթության համար տարեկան միքանի հարյուր ռուբլի յել չտվավ։ Այժմ յես կարող եմ միայն,—նայեցեք, առջվանե յեմ ասում,—ապահովյալ մարդու կնիկ լինել, ավել վոչինչ:
Ալթմազովը ծոցեն հանեց համալսարանի ստացած վկայաթուղթը
և ասաց.
— Ահա այս թուղթը կուտա մեզ շատ փող ե կատարյալ ապա֊
հովություն, իսկ ձեզ, քնքուշ որիորդ, կմնա այդ փողը ձեր ուզածի
պես մսխել և իմ տաք սրտի մեջ ձեր մինչև այժմ փնտռած
բախտը գտնել։
Արդարակորով գերմանուհին, տեսնելով, վոր յուր ամեն պակասությունները
հայտնելեն հետ, չկարողացավ հեռացնել իրանից
այս սիրահար յերիտասարդին , և մյուս կողմանե, միտք անելով,
թե ի՜նչ շահ ե այնքան ժամանակվա կամավոր կուսությունը, խոսք
տվեց Ալթմազովին, վոչ առանց ցիրլիխ մանիրլիխ — (zierlich-manierlich)
շարժմունքների , նորա հրաբորբոք փափագին հասցնելու, և
նույն յերեկոյին, թեյի ժամանակ պատմեց յուր հորեղբորը այս
անակնկալ բախտը։ Հորեղբայրը յերկու ձեռքը mit Andaeht(բարեպաշտությամբ)
բարձրացրեց երկինք ու ասաց.« Փա՜ռք քեզ աստված» (Gott sei Dank),
թեև մի փորը ուշ, բայց վերջը.վերջը լսեցիր
դու իմ աղոթրը. յես խսոստացել եյի վողորմած հոգի յեղբորս,
քու հորդ, վոր մինչև քեզ մի արժանավոր մարդու կին չի տեսնեմ ,
վոչ կպսակվիմ և վոչ կմևռնեմ։ Յես ի՜նչ անեյի. վո՞րտեղեն գտնեյի
քեզ համար արժանավոր փեսա. դու , գիտես, մեր ժամանակվա
յերիտասարդները մի-մի արծաթասեր Հուդա Իսկարիոտացիներ
են ,վոր ամեն բանը մինչև անգամ իրանց սուրբ զգացմունքը պատրաստ
են փողի գնով ծաքսելու . նոցա վոչ կենաց անբաժան ընկեր ,
այլ վոսկիով լցված սնդուկ ե պետք. այս ե պատճառը, վոր քու
պսակը ein Bisschen (մի փոքր) ուշացավ, իմ սիրական Մարիխեն։
Դեհ, ուրեմե եգուց ճաշի հրավիրե հերցենտիրխենիդ, վոր յես ել մի
փորը հետը խոսիմ, տեղեկանամ ու միամտանամ, վոր ապա թե
կարողանամ նորան ավանդելու իմ շեցխենին (գանձին):
Մյուս որ, իրավ վոր, Ալթմազովին հրավիրեցին Կրեսոսի մոտ
ճաշի։ Վիլդբրատի մեջ, տասներկու կոպեկանոց գարեջուրի առջև
սկսվեցավ յերեսուն տարեկան գերմանուհու հարսնախսոսությունը՝
քսանհինգ տարեկան չքնաղ հայ յերիտասարդի հետ։ Ծերունի Շմիդալ,
յուր ականջով լսեց Ալթմազովի անշահասեր առաջարկությունը և
անշիջանելի սերը ղծպի Մարիխենը, վորի վրա, իբր թե վեց տարիե
իվեր սաստիկ սիրահարված ե։ Չգիտեմ , հավատա՞ց ծերունին,