Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/331

Այս էջը սրբագրված է

կատարում յեղել։ Յերբոր գնդապետը հնարը գտնում ե նորա բարեկամանալու և նորա մորացվի տունը, ինչպես փեսացու, հրավիրվելու, վերջինեն, այսինքն մորացվեն, իմացել ե, վոր այդ կարծեցած խեղճ վորբը բամականին նշանավոր ժառանգություն ունի իր մեռած ծնողներեն՝ կալվածքներով և վոսկեղեն-ակնեղեններով։ Բարի պառավը հայտնել ե գնդապետին, վոր Շուշանը վոչ միայն իր հանգուցյալ ծնողաց, այլ և իր ժառանգն ե, և ցույց ե տվել նորան՝ իր հոգեզավակի անունով հարյուր հազար ռուբլու բանկային տոմսակ: Պսակի ծեսը չկատարած, Շուշանը իր փեսայի հետ որինավսր պայմանաթուղթ ե շինել, վորով իրմե ծնած զավակները, թե՛ տղա, թե՛ աղջիկ, անպատճառ հայ պիտի կնքվին և հայ պիտի դաստիարակվին: Գնդապետը հոժարել ե, ստորագրվել այս պայմանին և ապա կատարվել ե նոցա պսակի ծեսը: Շուշանի ամուսինը այժմ գեներալ ե և Վարշավայի մեջ տերության ծանրակշիռ պաշտոն ունի:


Իսկ բախտախնդիր Ալթմազովը ինչ յեղավ։


Նույն որը, վոր տիկին Շմիդտի հղության ավետիսը հասնում ե նորա ականջին, նա ինքը իրան խոսք ե տվել, հենց վոր յերեխան վողջ և առողջ աշխարհ գա, նույն վայրկենին ատրճանակը իր ճակատին տրաքացնե: Կատարե՞ց արդյոք նա իր խոստմունքը, թե վոչ— չգիտեն. վաղուց ե Պետերբուրգեն լուր չունիմ:


1.Բնորոշել գավառական գորբայի կարյերիստ վորդու՝ Ալթմազովի նյութամոլությունը:

2.Ինչո՞ւ յե խարազանում Ռ. Պատկանյանը «մայրաքաղաքում կրթած» յերիտասարդներին: Ոգտագործեցեք «Փառասերը» «Մայրաքաղաքում կրթած հայ յերիտասարդը յեվ աղջիկը»: