Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/332

Այս էջը սրբագրված է

Գ. ՍՈԻՆԴՈԻԿՅԱՆ

ԳԱԲՐԻԵԼ ՍՈԻՆԴՈՒԿՅԱՆ

(1825-1912)


Առաջին հայ դրամատուրգը, վորը իրական մոտեցում ե ունեցել կյանքին և բավարարել դրամայի ձևական պահանջներին հայ գրականության մեջ, դա Գաբրիել Սունդուկյանն ե։


Լինելով բուն թիֆլիսեցի և լավ տիրապետելով տեղական բարբառին, նա վարպետ գրչով պատկերացնում ե նոր—նոր պատմական ասպարեզ իջնող հայ առևտրական բուրժուազիայի սոցիալական դեմքը։


Ծնվել ե Սունդուկյանը 1825թ. Թիֆլիսում, վաճառականի ընտանիքում. նրա հայրը քաղաքի հին բնիկներից եր, մոքալաքներից, վորը միքանի անգամ յեղել ե Յեվրոպայում։ Յեվրոպա տեսած վաճառականի վորդին, Գաբրիելը, ինչ կասկած, պետք ե ստանար համապատասխան կրթություն և դաստիարակություն: Չնայելով վոր Գաբրիելը հորը կորցնում ե վեց տարեկան հասակում, մայրը նրան շրջապատում ե մասնագետ դասատուներով, ինչպես դա ընդունված եր այն ժամանակ արիստոկրատական կամ բուրժուական հարուստ ընտանիքներում։


Սունդուկյանը տանը սովորում ե հայերեն, ֆրանսերեն, ռուսերեն, այնուհետև մտնում ե Թիֆլիսի պանսիոններից մեկը, ապա առաջին գիմնազիան, ուր ավարտում ե 1846 թվին։ Բարձրագույն կրթություն ստանում ե Պետերբուրգի համալսարանում։


Զարմանալի յե, վոր Սունդուկյանը համալսարանում ընտրում ե պատմա—լեզվաբանական ֆակուլտետը։ Այդ ֆակուլտետն առհասարակ ընտրում եյին նրանք, վորոնք նպատակ եյին գնում գործելու մանկավարժական անհրապույր ասպարեզում կամ նվիրվում գիտության։ Իսկ ազնվական և առևտրական դասակարգելն այդ ֆակուլտետի վրա արհամարհանքով եյին նայում։ Նրանց զավակներ գըլ—