Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/333

Այս էջը սրբագրված է

խավոր ձգտումն եր դառնալ ինժեներ, բժիշկ կամ փաստաբան, վորովհետև հին կարգերում այդ պրոֆեսսիաները լավ եյին վարձատրվում։ Սունդուկյանը (ինչպես և նույն միջավայրին պատկանող Գրիգոր Արծրունին) չե հրապուրվում այդ պրոֆեսսիաներից և վոչ մեկով, ընտրում ե պատմա֊լեզվաբանական ֆակուլտետը։


Չորս տարի նա մնում ե մայրաքաղաքումյ,վորտեղ զուգընթաց իր պարապմունքներին հնարավորություն ե ստանում հաճախելու թատրոն, տեսնելու բեմական լավագույն ուժերին, ըմբռնելու թատրոնի դերն ու նշանակությունը:


Ավարտելով պատմա լեզվաբանական բաժինը, Սունդուկյանը, սակայն , վոչ մանկավարժ ե դառնում և վոչ ել գիտնականի կոչման ձգտում։ Նա դառնում ե պետական պաշտոնյա, մնալով այդպիսին տասնյակ տարինե, հասնելով մինչև քաղաքացիական գեներալի աստիճանին։


Սունդուկյանի գրական գործունեյությունն սկսվում ե 1863 թվին, յերբ նա արդեն 38 տարեկան եր։ Առաջին գրվածքը, դա մի գործողությամբ կատակերգություն ե«Գիշերվա սաբրը խեր ե» վերնագրով, գրված Թիֆլիսի բարբառով։ Դրանից յերեք տարի հետո նա գրում ե « Խաթաբալա» կոմեդիան , վոր հետագայում վերամշակում ե։ Այնուհետև իրար հաջորդում են «Ոսկան Պետրովիչը են կինքումը» կատակերգությունը, «Ելի մեկ զոհ», «Պեպո»,«Քանդած ոջախ», «Ամուսիններ», «բաղնիսի բոխչայ» , « Սեր և ազատութեուն» կոմեդիաները, վորոնց թվում Սունդուկյանի լավագույն գործերն են «Պեպո»,«Քանդած ոջախ», «Խաթաբալա»։ Գլուխ գործոցը—«Պեպոն» ե:


Սունդուկյանն առանձնապես ուսումնասիրել եր առևտրական քաղքցիների միջավայրը, վորը մասամբ նրան հարազատ եր։ Հայրը լինելով վաճառական, բնական եր, վոր նա մոտ լիներ այդշրջաններին և շփում ունենար նրանց հետ։ Այդ ե պատճառը, վոր Սունդուկյանը միանգամայն յուրացրել եր Թիֆլիսի բարբառը։ Այլ և լավ եր ուսումնասիրել առևտրական բուրժուազիայի հոգեբանությունը, հարստանալու անհագ տենչը, այսինքն նրա սոցիալական վերելքի ջանքերը , անողոք շահագործումը, շահագործման գռեհիկ, կոպիտ միջոցները։ Դրա հետ միասին նա կատարյալ համակրանքով եր վերաբերվում դեպի շահագործվող աշխատավորը, դեպի ձկնորս Պեպոներն ու Կակուլիները։


Դրամատուրգի կոչման Սունդուկյանը հասել ե, գործ դնելով խոշոր աշխատանք։ Նրա տաղանդի զարգացման ըթացքը ե դանդաղ, բայց համառ։