ընթերցող ամենալայն մասսաների համար, սակայն նրանց արժեքը սոսկ տեղական չե, ինչպես կարծում են հայ քննադատներից միքանիսը։
Սունդուկյանի գործերը նույնքան մեծ և ընդհանուր նշանակություն
ունեն հայ հասարակական և գրական զարգացման համար,
վորքան դրամատուրգ Աստրովսկունը ռուսների։ Առանց «Պեպոյի>>
«Քանդած ոջախի»,«Խաթաբալայի» անկարելի յե պատկերացնել
հայ բուրժուազիայի սկզբնական կապիտալի կուտակման շրջանը
այնպես, ինչպես առանց «Վերք Հայաստանի »-ի դժվար կլիներ պատկերացնել
19֊րդ դարի առաջին քառորդի հայ գյուղացիության կյանքը Հայաստանում ։
Առանց Սունդուկյանի կոմեդիաների բաց կմնար պատմական
այն միջավայրի գեղարվեստական անդրադարձումը, վորին հաջորդեց
Շիրվանզադեյի պատկերած արդյունաբերական բուրժուազիայի տիրապետության
շրջանը։
ՊԵՊՈ» ՅԻ ԲՈՎԱՆԴԱԿՈԻԹՅՈԻՆԸ.
Պեպոն մի ձկնորս ե, մոտ 35 տարեկան, վոր իր աշխատանքով հազիվ կարողանում ե պահել իր պառավ մորը—Շուշանին և ջահել քրոջը—Կեկելին: նրա հայրը ժառանգություն ե թողել իր ընտանիքին մի հին տուն և մի հազար մանեթի պարտամուրհակ (բարաթ)։ Մահից մի որ առւաջ մուրհակը հանձնել ե իր մոտիկ բարեկամ ծերունի Գիքոյին, վոր վերջինս այդ գումարով Կեկելին ոժիտ անի մարդու գնալիս։
Պարտապանը — Արաթին Զիմզիմովն ե, հարուստ վաճառական,
վոր ահագին կարողություն ե դիզել, անճար մարդկանց ճնշելով,
զրկելով, նրանց հասանելիք վարձը կտրելով, շատերի պարտքն ել
ուրանալով։
Մոտենում ե Կեկելին մարդու տալու որը. նրան նշանում են
մի դուքանչու հետ, խոստանալով տալ ժառանգություն մնացած հազար
մանեթը, վոր ստանալու յեն Զիմզիմովից։ Զիմզիմովը պահանջում ե,
վոր ներկայացնեն պարտամուրհակը, պատճառաբանելով,
թե ինքը չի հիշում, վեր պարտ ե։
Պեպոն ու Շուշանը շատ են փնտռում մուրհակը, բայց չեն
գտնում։ Նրանք չեն իմանում, թե Պեպոյի հայրը պահ ե տվել այն
Գիքոյին։
Գիքոն, վոր լուսի պես եր պացհում մուրհակը, շվարում
ե, յերբ նկատում ե, վոր մուրհակն անհետացել ե իր փոքրիկ