ՊԵՊՈ (ծառաներին մղելով)
Մուլափ, դենը... (Արութինին) Ես վոսկի պատերը վոր սարքել ես, ում փողով... Հազար ինձպեսերին թալանել ես, հե քար ու կիրը մեր արնով ես շաղախել, հա՞ դիփունանց աչքերը կարել ես ու հիմի ծանր ու բարակ քեզ համար նստած քեփ ես անում, ելի:
ԵՓԵՄԻԱ
Դուրս արեք, դուրս արեք:
ԱՐՈՒԹԻՆ
Դուրս, դուրս ասում եմ: (Ծառաներին) Դուրս արեք. չեք իմանում։ (Ծառաները հարձակվում են Պեպոյի վրա):
ՊԵՊՈ
Դո՜ւրս.... (Ծառաներին նորից մղելով) Դենը, դենը: (Ծառաները փոքր ինչ հեռանալով, կանգնում են դիմացի դռան առաջ: Արութինին) Փողերս ուրանում ես ու դուրս ել ես անուն, ելի... (Լռություն) Դուրս կգնամ, դուրս կգնամ, չարես ինչ ե. զոռը քունն ե, տերը դու յես եստեղ... Ամա լավ իմացի, պարոն Արութին, ես արարմունքը քեզ չի մնա... Վերևն աստոծ կա, քթիցդ կհանի քու անորենությունը... (Ծառաներին հրելով) Դենը, դենը... (Դարս ե գնում դիմացի դռնից):
ԱՐՈՒԹԻՆ (Պեպոյի յետեվից, ծառաներին)
Գնացեք, գնացեք յետևից, վոչինչ չտանի, վոչինչ չփախցնի: (Ծառաները դուրս են վազում Պեպոյի յետեվից):
ՏԵՍԻԼ XVI
ԱՐՈՒԹԻՆ, ԵՓԵՄԻԱ
ԱՐՈՒԹԻՆ
Եսպես ել լպստած: (Կռանում ե յեվ փողերը հավաքում):
ԵՓԵՄԻԱ
Գիժ ե ետ մարդը, թե ես ինչ խաբար ե... Քիչ առաջ ել ենպես վախեցրեց։
ԱՐՈՒԹԻՆ (փողերը ծոցը դնելով)
Արի ու սրապեսերին վարցկ արա հիմի:
ԵՓԵՄԻԱ
Ես ինչ բան ե, ախըր, չես ասի՞լ։
ԱՐՈՒԹԻՆ
Աստոծ վոչ գիտի նրա գլուխը. քիր եմ մարդու տալի, ասում ե. յես ինչ անեմ, վոր մարդու յե տալի։
ԵՓԵՄԻԱ
Բա են ի՞նչ եր ասում, թե փողերս ուրանում ես, ասում ե: