ԱՐՈՒԹԻՆ
Աբա, քեզանից չեմ զարմանում Եփեմիա, փո, ուրանամ ու են ել նրա պես մարդունը, չես ճանաչում ինձ։
ԵՓԵՄԻԱ
Ետ փողերը վոր ծոցդ դրիր, նրանը չեր բա...
ԱՐՈՒԹԻՆ
Նրա հորն ողորմի, վողջ իմ կյանքն ել նրանը կըլի, բաս... Եկավ, թե՝ խեղճ մարդ եմ, ասում ե. քվորս համար բաժինք չունեմ, ասում ե. քու վորդկերանց արև սադաղա ոգնի մեզ, ասում ե, յես ել — ախմախ — ախմախ հանեցի ու թախշեցի։ (Նեղանալով) Շնորհակալության տեղակ ե՞ր, վերկալավ ու ճակատիս խփեց, քիչ եք ասում ե։
ԵՓԵՄԻԱ (թուշը վեր բերելով)
Վույ, քոռանամ յես, ղորթ ես ասում, Արութին ջան։
ԱՐՈՒԹԻՆ
Բա սուտ եմ ասում։
ԵՓԵՄԻԱ (չարացած)
Քու հախն ե, շատ լավ ել ե արել... Ետ ել են չդառնա, վոր ժամիցը դուրս գալիս հարյուր աղքատ ել վոր ըլի դռանը, դիփունանց ձեռին՝ (գործողությամ ցույց ե տալիս) «բռնի, բռնի, բռնի»... Հետո ետպես կթողնես ետ անպատվությունը։
ԱՐՈՒԹԻՆ
Ի՞նչ պիտի անեմ։
ԵՓԵՄԻԱ
Աշխարհքի լափը գլխիդ ածեց...
ԱՐՈՒԹԻՆ
Ի՞նչ անեմ։
ԵՓԵՄԻԱ
Վույ, քոռանամ յես. ել բան չմնաց, վոր քեզ չասեց, ու ենքան բիաբուռչությունը դու կուտե՞ս։ Ի՞նչ կասի խալխը:
ԱՐՈՒԹԻՆ
Խալխն ի՞նչ գիտե, գլուխը քարը տա. թող, խեղճ մարդ ե։
ԵՓԵՄԻԱ
Վոնց թե խալխն ինչ գիտե. ենքան բջերի մոտ չեր, վոր վրետ բղավեց ու ճղավեց։ (Չափազանցելով Պեպոյի խոսքերը) Աշխարհք ու յերկիր ես թալանել, ասեց, քսանուհինգհազար խեղճի տուն ես քանդել, ասեց, ես արարմունքները քեզ չի մնա, ասեց, ու ես բաները պիտի մարսես դուն։ Բջերի բերանում բան կմնա. չես գիտում, վոր եգուց մինչև ես վախտ վողջ քաղաքը կիմանա։ Մարդ