ըլեմ, գլխիս գդակ ունենամ ու ղաբուլ անեմ, վոր ես հանգի պաժարնին իմ տանը ինձ անպատիվ անի, ասի, վոր նրա փողերն եմ ուրանում. առանց են՝ ինչ ասես, խոսում են քեզ վրա ու հիմի պակասը թամամ ըլի... (Նայում ե դիմացի դռան կողմը):
ՏԵՍԻԼ XVII
ՆՐԱՆՔ, ԳԻԳՈԼԻ
ԳԻԳՈԼԻ (գլխարկը ձեռին, շտապով ներս մտնելով դիմացի դռնից)
Հայելիքը բերի, ախչիկ պարոն։
ԵՓԵՄԻԱ (հանկարծ փոխվելով յեվ ուրախ)
Հայելիքը... (Շտապով գնում ե. կես ճանապարհից Արութինին հափշտակված) Մի արի, մի արի, Արտուշկա ջան, տես ինչ հայելիք ե, ինչ անտիկա, նեժնի հայելիք... (Կանչելով) Սամսոն, Սամսոն... (Շտապով դուրս ե գնում դիմացի դռնից: Գիգոլին յեվ Սամսոնը վոր դուրս ե վազում՝ աջ դռնից, հետեվում են նրան):
ՏԵՍԻԼ XVIII
ԱՐՈՒԹԻն (մենակ, յերկար լռությունից հետո)
Տո, ղորթ, ինչ ոյին եկավ գլխիս են լոթի պաժարնին... Ել մեծ ու պստիկ չկա աշխարհքումը... Են հանդի աղքատ ղադոն վրես ենպես բղավի, (ման գալով) են հանգի խոսքեր ասի... (Հայելում ուղղվում ե) Բոշացավ, բոշացավ աշխարհքի բանը... (Հեռանում ե հայելուց) Պարտ ես, ասում ե... Գժվել ե... Ի՛նչ պարտք, ինչ փլան, ինչ փստան... Ով ասավ, վոր պարտ եմ... ով գիտե, վոր պարտ եմ... Թե պարտ եմ, մինչև որս յետ չեմ տվել... Կամ նրան վոր տամ, մեկելներին քեչ ասեմ... նրանք ինչ մեղք են արել... Չե, (նստոսմ ե) վոչինչ պարտ չեմ... սուտ շառեր են մոգոնում... Թե պարտ եմ, ընչի բարաթ չունի... Վորտեղ ե... ով ունի... բարաթ... բարաթ չկա... գնացել ե... ջնջվել ե... թե չե ել վոր որվա համար ե... Համա են լոթի պաժարնին պիտի ամեն տեղ բղավի, վոր փող եմ պարտ ու հետ չեմ տալի... (Վեր ե թռչում տեղից) Չե, չե, Եփեմիան դրուստ ե ասում... Պիտի յես բղավեմ, յես պիտի հարայ տամ, աշխարհք ու յերկիր զարթեցնեմ, վոր ինձ՝ ինձ պես աղա մարդուն եսպես անպատիվ արին, եսպես շառեր են գցում վրես... Կաց, յես քեզ շանց կտամ, լոթի պաժարնի։ (Դուրս ե գնում ձախ դռնից):
Վերջ յերկրորդ գործողության