Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/346

Այս էջը սրբագրված է

ՊԵՊՈ

Հինգ հազար ել երվես ու խորովվես, ո՞վ ե հարցնում: Վճռած բան ե, պիտի բանտ գնամ։

ԿԵԿԵԼ

Ինչո՞ւ, ո՞ւմ խաթեր, ի՞նչ ես արել։

ՊԵՊՈ (դառնորեն)

Գողություն։

ԿԵԿԵԼ

Դու՝ գողություն։ Չե, չե, Պեպո, ասա՝ ինչ բան ե, հո հոգիս դուրս եկավ։

ՊԵՊՈ Թող դուրս գա, իմն ել հետը. ո՞ւմ ինչ կպակսի. շատ հարկավոր ե խալխին քու հոգին, կամ իմը։

ԿԵԿԵԼ (աչքերը սրբելով ու լացի ձայնուվ)

Ախ, Պեպո ջան, հո սպաներիր ինձ։

ՊԵՊՈ

Սպանողն սպաներ, յես ինչ անեմ:

ԿԵԿԵԼ

Ո՞վ ախըր։

ՊԵՊՈ

Ո՞վ... Աղա Արութինը...(դառը ծիծաղում ե) հը՜, հը՜, հե՜...

ԿԵԿԵԼ

Ինչո՞ւ:

ՊԵՊՈ

Աստոծ վոչ գիտի նրա գլուխը... Իմ տանն ինձ անպատիվ արավ, ասում ե. փող բախշեցի ու երեսիս խփեց, ասում ե... Պստիկ բան չգիտենաս, Կեկել, մեծ մարդու զեհին դիպչելը։ Ինձ պես խեղճ վողորմելին համարձակվի են հանգի աղա մարդու ճակատին բան խփի... Հանաք բան ե... (դառը ծիծաղելով) Հը՜, հը՜, հը՜... (ձեռքերը բարձրացնելով) Աստոծ աստոծ...

ԿԵԿԵԼ (մոտենալով յեվ փաթաթվելով Պեպոյին)

Ետ հո իմ խաթեր, իմ խաթեր համար ե, Պեպո ջան, սևցել եր իմ որն ու ինձ պես բայղուշ քիր չեյիր ունեցել։ Ինչ եյիր ուզում ինձնից, քեզ ով եր ասում, վոր ենպես մեծ մարդուն բեդամաղ անես։ Մի բան վոր եսպես եր ու եսպես իմ բանը, ել ցավիս վրա ուր եյիր ցավ ավելացնում։ Ի՞նչ անենք հիմի... Մայրիկը վոր իմանա, ի՞նչ կանի. հո դամբլա կընկնի։ (Լաց ե լինում)։

ՊԵՊՈ

Մայրիկը շատ ցավի յե դիմացել, սրան ել կդիմանա։