ՊԵՊՈ
Ինչ բարաթ։ ԿԱԿՈՒԼԻ (նույն դրությամբ)
Վա, բա դեռ չես գիտում, այ, ես աղա-պարոնի բարաթը: (Գնալով դեպի Գիքոն) Տո, բեր, ե՜։ (Պեպոյին) Ես սհաթիս ճամբին վոր իմացավ, խեղճի ռանգ-ռունգը գնաց... Ուզում եյի ենտեղևետ դրա ժամը դուրս բերեմ, ամա վախտը չեր. քեզ մոտ եյի շտապում... (Գիքոյին) Դե՛, շուտ արա, Գիքո ջան, ե՜:
ԳԻՔՈ (գրպանից հանելով մուրհակը)
Կաց, կաց, տիրոջը տամ։ (Մուրհակը մոտեցնում ե Պեպոյին):
ԿԱԿՈՒԼԻ (Մուրհակը խլելով Գիքոյի ձեռից յեվ տալով Պեպոյին)
Վոնց ե, վոնց, լոթին։
ՊԵՊՈ (զննելով մուրհակը, հետզհետե զարմանում ե: Տեսարան)
Ես ե՞րազ ե...
ԿԱԿՈՒԼԻ
Երազ ու կես ե։
ԳԻՔՈ
Ղորթ վոր երազ ե, Պեպո ջան։ Չես գիտի թե...
ԱՐՈՒԹԻՆ (առանձին)
Եսքան ել խայտառակություն...
ԿԱԿՈՒԼԻ (մատնացույց անելով Գիքոյին)
Սրան թե խոսեցրիր, Պեպո, ոխտը դևի հեքիաթից յերկար ե ետ բարաթի առակը։
ՊԵՊՈ
Ախըր ես վորտեղից լուս ընկավ։
ԳԻՔՈ (Նստելով տախտի վրա յեվ պատրաստվելով պատմելու)
Այ, Պեպան ջան, վոնց եր...
ԿԱԿՈՒԼԻ (բերանը ձեռքով ծածկում ե)
Սուս, սուս, դու սուս կաց, Գիքո ջան... (Պեպոյին) Են վոնց վոր լուս ընկավ, հետո կասենք. ամա դու ետ անաստոծին թամաշա արա։ (Արութինը սարսափելի դրության մեջ ե):
ՊԵՊՈ (թեթեվ նայում ե Արութինին յեվ իսկույն դարձնելով հայացքը մուրհակի վրա, վերցնում ե գլխարկը յեվ դեպի յերկինք աղաղակում)
Գոհանամ քեզ, տեր, ամենքի դատաստանի վրա, ելի քու դատաստանն
ե ղորթ... (Գլխարկը ծածկելով, Գիքոյին) Սիրտս իմանում
եր ախար, ե...