ԳԻՔՈ
Գիտի աստոծ, վոր մեղք չունեմ, Պեպոն ջան... (Կակուլին ձեռքով իր բերանը ծածկելով, հորդորում ե Գիքոյին լռել):
ՊԵՊՈ
Իմ բարի հրեշտակն ես դու ես սհաթիս, Գիքո ջան, ի՞նչ ես ասում։ (Լուռ յեվ անշարժ նայում ե Արութինին յերկար ժամանակ):
ԳԻՔՈ (նույն միջոցին, ցածր ձայնով)
Բարի հրեշտակն ըլի քու քոմակը, վորդի՜։ (Յերկար լռություն: Պատկեր):
ՊԵՊՈ (ծանր մոտենում ե Արութինին յեվ մուրհակը ցույց տալիս)
Ես կճանաչե՞ս, Աղա արութին... (Յերկարյեվ լուռ նայելով յերեսին,
գլուխը շարժում ե) Հիմի յեմ իմանում քու եստեղ գալը... Լայեղ
արիրք հա... Թե ասում եյիր, պարտ չեմ. չե՞ յերդում հավատ
արիր, չե՞ վորդկերանցովդ յերդում կերար... Ե՞տ եր քու յերդումն,
ելի. ետպես ես ամեն որ յերդում ուտում, ելի, դրանով
ես աշխարհքին խաբում, ելիի... Ե՞տ յերդումներով ես հավաքել ետքան
փողն, ելի... Ա՜յ, խռով կենան քեզ քու յերդումները... Քու
ամեն մի յերդումը վորդունք դառնա ջանումդ ու ջանդ ծակծկի,
վոր հոգիտ բալքի յերկնքի լուսը տեսնի... (Ավելի մոտենալով) Չե,
չես ամաչում... Խղճմտանքը հո դարդակ քամի յե քեզ համար:
(Մուրւակը նորից ցույց տալով) Ես ինչ ե, ինչ. սրան ի՞նչ կասես:
Սրանից ել չես ամաչում. ես քու կոտրած ձեռով չես գրել... Ասա
չե, ելի, ասա. քեզ համար հո ուրանալը հեշտ ե... Ա՜՛, գետինը
մտնես ետ քու պատվական շորերովդ։ (Արութինը սաստիկ շվարում ե):
ԿԱԿՈՒԼԻ (վոր գտնվում ե բեմի ձախ կողմը, գլխարկը վեր առնելով բացականչում ե)
Հա—ջան, հա—ջան, աղա Արութին... (Գլխարկը նորից ծածկելով յեվ ձայնը փոխելով) Թոբա, թե յես ուզենամ քո տեղն ըլեմ:
ԳԻՔՈ (վեր կենալով)
Ես Շուշանն ինչ ելավ։ (Գլուխը շարժելով դուրս ե գնում ձախ դռնից):
ՏԵՍԻԼ XIV.
ՆՐԱՆՔ ԱՌԱՆՑ ԳԻՔՈՅԻ.
ԱՐՈՒԹԻՆ (ուշքի գալով, Պեպոյին)
Տո, ինչ ես սարսաղ—սարսաղ դուրս տալի, վոր միտս եր հո կտայի, ելի...
ԿԱԿՈՒԼԻ (ձեռքերը բարձրացնելով)
Հը՜մ... (Զեռքերը վայր թողնելով, խփում ե միմյանց յեվ հետո բթամատերը քամարին հազցնում):