Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/357

Այս էջը սրբագրված է

ԿԵԿԵԼ

Բարիշի, Պեպո ջան, բարիշի։

ԱՐՈՒԹԻՆ

Արի կոտրվի, Պեպան, բարիշենք։

ՊԵՊՈ

Ա՛րի բարիշենք, արի... Ա՛րի գնանք, վորտեղ վոր ես սհաթիս ստեցիր, արի մի ենտեղ ես բարաթը շանց տամ, մի յերևա, վոր սուտը յես չեմ, թեկուզ գլխիցը մի բան ել քեզ փեշքեշ... Արի, ելի, արի։

ՇՈՒՇԱՆ (Աբութինին)

Գնա, գնա, վոնց վոր մեր երեսը սևացրել ես, թող հիմի քու երեսը սևանա:

ՊԵՊՈ

Արի, ելի։

ԱՐՈՒԹԻՆ

Ետ վոր ուզենամ, հո եսքան ել աղաչանք չեմ անի։

ՊԵՊՈ

Ը՜ը, գող ավազակ...

ԿԱԿՈԻԼԻ ( առանձին, կիսաձայն ու կրծքին խփելով)

Վայ մե՜... (Դիմացի դուռը դրսից բաղխում են: Լռություն: Մոտենալով դռանը յեվ փոքր ինչ բաց անելով, վորպես թե մեկի հետ խոսում ե): Տո, գժվել ես, վերջ տուր, պրիստավն ե։

ԿԵԿԵԼ, ՊԵՊՈ, ՇՈՒՇԱՆ (միասին)

Պրիստավը։

ԳԻՔՈ

Պրիստավը: (Պատկեր):

ԱՐՈՒԹԻՆ

Ինձ տու բարաթը Պեպո, թե չե բանտ են տանում։

ՊԵՊՈ

Բան չկա, կգնամ բանտ, կնստեմ. ենտեղ հո չեմ մեռնիլ... Մի որ կազատվեմ ախար, ելի՜. ժամանակը հեռու չի... Շատին ես խաբել եսպես, շատի գլխին ես ոյին եկել եսպես, շատի բողաղն ես կտրել եսպես, ու յես Պեպոն չեմ ըլի, թե դիփի ջիգրը չեմ հանի... Սաղ աշխարհքումը երեսդ մուր կշինեմ... Մնաս բարով) մայրիկ... Մի լաց ըլի, Կեկել, աստոծ ողորմած ե, խեղճ մարդու ճակատին եսպես ե գրած։ (Կակուլին կամաց-կամաց գնում կանգնում ե դամբի մոտ յեվ հետզհետե սպառնալի դիրք բռնում):

ԱՐՈՒԹԻՆ

(Սաստիկ շփոթված յեվ առանձին) Ի՞նչ անեմ հիմի։