Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/361

Այս էջը սրբագրված է

պայքարի այդ շրջանին հաջորդած հաղթանակի շրջանը, այն ե 70-ական թվականները հրապարակ հանեցին Հովհ. Հովհաննիսյանին, վորը ժամանակի լիբերալ քաղաքացու ավելի խաղաղ հույզերի ու տենչերի (սեր, յերազ, անցյալի մտորումներ) արտահայտության համար գտավ նոր ձևեր:


Սկզբնական շրջանում նա կրել ե հայ և ոտար բանաստեղծների ազդեցությունը: Նկատելի յե, վոր հայ ազդեցությունը քաղաքացիական-հրապարակախոսական բնույթ ուներ (գլխավորապես Շահազիզ), իսկ ոտարը՝ գեղարվեստական (Նադսոն, Լերմոնտով, Հայնե):


Հովհ. Հովհաննիսյանի քնարը սոսկ անհատական մոտիվներին զուգընթաց արձագանգել ե հայ իրականությունից բղխող հասարակական գրեթե բոլոր տրամադրություններին։ Նա հանդես ե յեկել մերթ իր հուզիչ սիրային յերգերով, ուրախ և հոռի տրամադրություններով, մերթ ազգային ցավն ու տառապանքն արտահայտող վողբերով, կամ մերթ վորպես ջատագով անորոշ «սուրբ ճշմարտության» ու «վեհ գաղափարների», վորոնց առանցքում բանաստեղծը գնում ե և՛ քրտնաջան գյուցացուն և լուսավորչի կանթեղն ու սուրբ Եջմիածինը:


Այսպես, Հովհ. Հովհաննիսյանն Եջմիածնին նվիրած ներբողների կողքին գրել ե նաև աղքատների ու խեղճերի վիշտն ու տառապանքը լացող, յեղբայրասիրության պատգամներ քարոզող յերգեր , սակայն դրանք ամեն մի բարեսիրտ քաղքենու և բարեպաշտ քրիստոնյայի հատուկ յերգ ու վողբեր են: Իբրև ալդպիսին բանաստեղծը յերբեմն-յերբեմն խարազանել ե ոտարացող հայ բուրժուային, հարուստին:


Հովհ. Հովհաննիսյանին պետք ե համարել խոսքի և ձևի վարպետ: Իր անհատական ու հասարակական հույզերի մարմնացման համար գույներ ու պատկերներ նա մեծ հմտությամբ ու ճաշակով քաղել ե նաև ժողովրդական բանաստեղծությունից։ Նրա ժողովրդական մոտիվներով գրած բանաստեղծություններն այնքան հարազատ ու մոտ են ժողովրդական քնարերգության սկզբնաղբյուրին, վոր հաճախ դժվար ե լինում տարբերել բանաստեղծի անհատական ստեղծագործությունը ժողովրդականից:


Հայ հետագա լիրիկներն այդ տեսակետից շատ բան են սովորել նրանից։


Հովհ. Հովհաննիսյանը հայտնի յե նաև իր թարգմանություններով ռուս և ոտար բանաստեղծներից: