Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/366

Այս էջը սրբագրված է

* * *


ել չի հեռանում նա իմ ականջից,
այդ ձայնն անմեկին մի խորին վշտի.

«Այնտեղ, ուր արցունք, շղթա և ավեր,
ուր լսվում ե լոկ հառաչք լալագին,
քո քնարիցը թող ուրախ ձայներ,
ով թշվառ յերգիչ, բնավ չլսվին»...

ՏՂՄՈՒՏ



Մտավ արև. Ավարայրին մութ պատեց,
սև ամպերով յերկնից դեմքը քողարկվեց.
բնությունը մի քուն մտած հեշտասեր՝
վայելում ե անուշության վառ ժամեր։

Չե նվագում քաղցր սրինգն հովվական,
թռչունների քնքուշ տաղեր լռեցան.
ծաղիկները նիրհած փափուկ մարգերում
յերբեմն մեղմիկ հովի հետ են համբուրվում։

Բայց այդ քունը մոտ չե գալիս հեշտագին
ծեր Տղմուտի արյունակոխ աչքերին
այն սև որից, յերբ վոր կուրծքը կուսական
վոռոգվեցավ արյունովը հայության։

Անցան դարեր. դեռ Տղմուտը հեծելով
գիշերները խանգարում ե անվրդով
Ավարայրի անուշ քունը, և չունի
մինչև այսոր նա վողբակից յուր վշտի։

Յեվ ծերունին հառաչում ե սգավոր.
արյուն դարձած կոհակները ալևոր
գնում, գալիս, զարնվում են ափերին,
անցած փառքը հիշեցնում են հայերին։

«Ձեր նախնյացը ել չեք նման դուք, հայեր,
չունիք այլևս հայրենասեր այն վոգին։
Նոքա մեռան, և կուրծքերը անվեհեր
արյամբ բուսած անմահ վարդեր պսակեցին։

Նոքա գլուխ չտվեցին բռնության,
չծախեցին նոքա խիղճը և ամոթ,
ազատության յերկրպագու կանգնեցան,
հավատալով փառքի լուսույն անաղոտ։

Յեվ անթառամ զարդարվեցան պսակով,
անմահացավ այն վեհ հոգին արության.
և հայրենյաց կյանք տվեցին արյունով
ահեղ մարտի դաշտում հայ մարդ, հայ կուսան։