դու յես նրան ուղարկում՝ ով տեր իմ արարիչ՝ ընչի չես հրամայում, վոր մեկ որ, մեկ որ, ախ՝ մեկ րոպե ելա, մեկ աչքս բաց ու խուփ անելիս ելա, նա մի աչքովս ընկնի, նրան տեսնիմ, սիրտս հովանա ու ելի նրա ասածն անեմ, բերնիս թիքեն հանեմ, ուրիշին ուտացնեմ, հաքիս շորը հանեմ, ուրիշի լաշը ծածկեմ, վոր հորնը մորս սիրտն ել ուրախանա, ասեն թե աստված իրանց բարի զավակ ա պարգևել՝ վոր իրանց խրատը գետինը չի քցում, իրանց բարի ճամփին ա հետևում, իրանց ասածն անում»։ Հանդը դուս գալիս՝ մեր բիրտ Աղասին եսպես եր մտածում ու սիրտն երվում, ժամիցը գալիս՝ փառը եր տալիս աստուծո՝ վոր շուտ արձակվեցավ, ինքը տուն եկավ՝ վոր մի քիչ դինջանա ու գնա հանդը վոր ելի սիրտը բացվի , ելի են հիանալի ձենը լսի ու իր բանն անի։ Շատ անգամ բարկացած գալիս եր, տան պուճախումը կամ քուրսու տակին վոտները փռում, տրտնջում, թոնթորում, գանգատ անում, վոր ժամումը խոստովանվելիս՝ ենպսես բաներից եյին խաբար առել, նրա սիրտը վիրավորել, նրա մտքովը ամենևին յերազումն ել շեյին անցկացել։
«Ախպեր՝ արածիս հլա մեկ ճար արա, հետո ուրիշ բաներից
հարցրու ե», ասում եր շատ անգամ նեղանալով։ «Հենց քանի
ասում ես, ելի յերկու սհաթ չոքացնում, գլոխդ տանում են թե
ասա, ասա։ Ախր վոր չեմ արել, ի՞նչ ասեմ, ի՞նչ: Ենպես բան արա,
վոր սիրտս մի քիչ հովանա. յա տաքանա՝ շատ շատ խոսալուց ի՞նչ
կշահվիս։ Ասենք՝ թե խաթր եմ անում, լիս չեմ ըեկնում, հենց
պետք ե ամեն բան բերանդ գալիս խոսի՞ս։ Սիրտս սրսռում ա եդ
հարցրած բաներիցդ. քար ըլի, եդ խոսքերը չի տանիլ։ Ախր ի՞նչպես
են աստծո սուրբ տաճարումը ենպես բաներից խաբար առնում,
վոր շոլումը չի պետք ե խոստացած, բալքի թե քամին իմանա, տանի
ուրիշի ականջը քցի, տանը չի պետք ե ասած, վոր չըլնիմ չիմանամ՝
պատերը զարզանդին։ Յես իմ կարճ խելքովս ենպես եմ իմանամ,
վոր մարդ խոստովանվելիս, ինքը պետք ե իր մեղքի վատությունը,
իր արած չարությունը միտք անի, փոշմանի, զղջա, աստծուն
խնդրի՝ վոր իրան թողություն տա, վոր ել չանի, կարողութլուն
տա, վոր իր ճամփիցը չհեռանա, բարի ըլի,թե չե զոռ անելով,
մարդի վրա բեռը դնելով, ականջը եսպես բաներով լցնելով՝ սրտիցը
վոչինչ խաբար չառնելով, ի՞նչ կընգնի մարդի ձեռքը, վոչինչ:
Հինգ որ ել գլուխդ քարեքար տուր, տարով ծում պահի, վոր սիրտդ
թամուզ չի, ի՞նչ ոգուտ։ Թե ինձ վատություն ես արել, պետք ե
սրտով իմանաս, իեքդ փոշմանիս, թե չե ուրիշի ասելով՝ դու հո
քո ուզածը ու քո խորհուրդը չես թողալ։ Տերտհի առաջին չոքե