Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/370

Այս էջը սրբագրված է

* * *


ԳԵՂՋԿՈՒՀՈՒ ԴԱՐԴԸ



Տան—դո, տան—դո... Նազլու, վեր կաց,
արևն արդեն մայր և մտնում.
տես, Խաթունն ել գործը պրծած՝
փողոցումն ե, ժամ ե շտապում։

Շուտով նախիրն հանդից կգա.
գնանք, վոր շուտ ելի յետ գանք,
կովը կթենք, թըռ—թըռ կաթ տա,
կովը կթենք, մեր ցավն հոգանք...

Ա՜խ, Նազլու ջան, չես իմանում
եգուց ելի աղան կգա,
նրա սիրտը միշտ անկշտում,
ել ամպի պես պիտի գոռա։

«Շուտով, Գրիգոր, փողերը բեր...
Ելի չկա. կովդ հանիր»...
Ա՜խ, Նազլու ջան, այն ի՞նչ բան եր.
մի՞տդ ե հերու... տեր, դու փրկիր

Հայրիկդ արդեն գնացել ե,
վոր փող ճարի. յե՞րբ պիտի գա.
տեսնենք մեկը խղճացե՞լ ե...
ա՜խ, սև որը տերն ել չտա։

Բարի մարդիկ միշտ կլինեն,
հայրիկդ հետը փող կբերե.
փողը կտանք չար աղային,
վոր մեր բիժոն ել չխլե...

Տան—դո, տան—դո... Նաղլու, գնան
արևն արդեն մայր ե մտնում.
եգուց տեսնենք, վոր վեր կենանք,
ի՞նչ նոր արև ե մեզ ծագում...



1. Ի՞նչպես են արտահայտվել ազգային—բուրժուական իդեալները Հովհ. Հովհաննիսյանի բանասսեղծությունների մեջ: Վո՞րոնք են այդ իդեալները:

2. Տրամաբանությունների փոփոխման ի՞նչ շրջաններ ե ունեցել նա («Աշուղ», «Տղմուտ» յեվ այլն):

3. Ընդգծեցեք նրա ժողովրդական յեվ գյուղական մոտիվները: