ծնկների վրա, կուչ յեկած կամ թավալած խոտի մեջ և ակնարկը հորիզոնին աշխատում եյին վոչ մի խաղ չկորցնել մելամաղձոտ յերաժշտությունից։
Ամեն բոշա սիրում եր յերաժշտությունը, այնքան եր սիրում,
վորքան իր ազատությունը, վորքան իր բաց յերկինքը։ Ամեն բոշա
մանուկ բանաստեղծ ե, սիրահար յերգի, սիրահար լուսնկա պայծառ
յերկնքի , պսպղուն կապույտ յերկնակամարի, դալար ու ջրաշատ
բարձրությունների և մելամաղձոտ , յերազել տվող յերաժշթյան ։
Յեվ ահա նստել են բոշա տղամարդիկ չիբուխները ձեռքերին վառվող խարույկի լուսի մեջ ու գլուխը կախ լսում: Բոշա կանայք անդադար գուլպա դործելով կամ բուրդ մանելով խումբ առ խումբ տեղ են բռնել քիչ հեռու: նվագողի դեմքն ե միայն, վոր ուռած թշերով և մեծ տիկը բերնին դեմ տված, վոգևորված ու կարմրատակած, աչքերը դեպի բարձր լուսավորվում ե կատարելապես։
Հետո հանկարծ միաձայն խազի մի րոպե տևողությունից հետո
նվագողը շարժվում ե և սկսում ե և մի պարերգ. կաքավող,
թռչկտուն, զվարթ պարերգ, վոր շարժում ե ձգում մանուկների
մեջ, շարժում ե մինջև իսկ շներին։
Կանայք միմյանց յերեսին են նայում, տղամարդիկ կանանց
աչքով պարի հրավիրում, մանուկները սողալով ավելի մոտ գալիս,
հետո , մեկեն , մի յերիտասարդ, ցատկում ե մեջտեղ, ձեռքերը տարածում,
մարմինը կոտրտում, նազանքներով սահում գետնի վրայից
և իր վրա պտույտ գործելով շրջաններ ե գծում խարույկի բոլորքը:
Ու բոշաներն սկսում են մեղմիկ ծափահարել. միքանիսը
բթամատով և յերրորդ մատով շրփացնում են, ուրիշները խուլ
ձայնով շվշվացնում, ցեղապետը սիլաիր ժպտում ե և գոչում.
Դե՛, աղջիկինե՛ր, ձե՛զ տեսնեմ...
Բայց կանայք դեռ չեն շարժվում. դեռ նազ են անում, միմյանց
առաջ մղում, միմյանց հրավիրում:
Ապա մի հարս, մի համարձակ կին, վոստյունով յելնում ե և
սռաջ նետվում։ Յերիտասարդը յետ ե քաշվում ու նստում. այժմ
կինն ե պարողը։ Միասին չեն պարում։
Սրանում ե կինը ձեռքերը շրփացնելով, մեջք ու իրանը կոտրտելով.
յերբեմն այնպես կռանում ե և շնորհալի դեպի գետին
հասնոԼմ, վոր կարծես մտադիր ե պառկել։ Այդպես կռացած ու մի
կողքի թեքված՝ նա առաջ ե գնում և հանկարծ զսպանակի պես