Այս էջը սրբագրված է
* * *
շոգի կդառնա։
Լոմ աղջիկ սիրուն,
համբույրդ հույս կտա.
լոմ աղջիկ սիրուն,
սերդ կյանք կտա...
— Եհե, եհե, վատ չեր, — ասում ե աթոռակալը,— ապա տեսնենք, կանանց կողմից պատասխան կգա։
Յեվ մինչ տիկը նախերգանքն ե անում, կանայք իրար հետ
փսփսում են, հետո մեկը ժողովում ե իրան և պատասխանում.
— Բա, բա, բա կանչում ե աթոռակալը — կերա՞ր, Գիյոր
այս ել քեզ պատասխան մարսեցիր...
Ու բոշաները բոլորն ել զվարթ ծիծաղ են արձակում։ Բայց
հովվական տիկը շարունակում ե, կանայք սկսում են տղամարդկանց
ծաղրելով գրգռել. սրանք ել ամաչած դրդում են իրենց
միջի յերիտասարդներին ամոթով չմնալ։
— Տո, ինչ եք ձեններդ կտրել, մարդիկ, — կանչում ե մի ծերունի,—
ուր ե լեզուներդ. վայ յես ձեզ ինչ ասեմ...
— Կնգա խոսքի տակ մնալ... չխոսե՞ք.
Վերջապես մեկը հազում ե ու յերգում.