..Ու ճարճատում ե խարույկը, լուռ են բոշաները. բնության անորոշ, տխուր, գիշերային շշուկն ե վոր սահելով լեռների կողմից՝ գալիս խառնվում և ջրվեժի մեղմիկ շառաչյունին։ Լուսնկա տարածությունը մշուշի քողով աղոտացել ե շրջակայքում, խարույկի արնեգույն կիսալուսի մեջ տեսնվում են արևակեզ, ակոսված, կնճռալից տխուր դեմքեր...
ԱԲԱՂԱՅԻ ԴԱՇՏՈՒՄ
I
Ընդհանուր մի նիզակախաղի առիթով, վոր հաճախ եր տեղի
ունենում Աբաղային իշխող ցեղապետ Մուսա աղայի վրանների
արւաջ , ամեն կողմից գալիս հավաքվում եյին դաշտի մյուս
մանր ցեղապետները, ինչպես նաև Մուսա աղայի վորդի Մահմուդ
աղան, վոր վրան խփել՝ բնակվում եր դաշտի հյուսիսային բլուրների
ստորոտում։
Լուսաբացից սկսած, ամեն կողմից խումբ առ խումբ յերևում
եյին ձիավորներ, հեծած աշխույժ, կատաղի նժույգների, ցեղապետնին
առջևից, նիզակների սուր ծայրերը փայլփլեցնելով ոդի մեջ,
սպիտակ շղարշյա թիկնոցները հովին տված։
Նժույգները խրխնջում եյին ու կայտռում բարձրահասակ խոտերով
և ծաղկավետ մարգերի մեջ քայլելով. ձիավորները զվարթ,
վոգևորված առաջիկա զինախաղով, բարձրագոչ վիճում եյին և ճգնում
տեսնելու թե դաշտի այս-այն կողմից յերևեցող խմերը վո՛ր
մյուդիրի կամ վո՛ր ցեղի մարդիկն եյին։
Արևը դեռ չեր ծագել, սակայն արևելքից մի լույծ ու շքեղ կարմրություն սկսում եր տարածվել հորիզոնի բարձրերում, սպիտակ ցանուցրիվ ամպերի յեզերքներին։ Մշուշը, վոր բաց մանիշակագույն եր դարձել այժմ, սկսում եր յերևան հանել իր միջից բլուրները, մացառոտ գետափը։ Յեվ գետը, վոլորապտույտ, հոսանուտ արծաթի նման՝ գալարվում-կտրում եր դաշտն ու մի ծայրով անհետանում դեպի հեռավոր խորքերը։
Մշուշի ցրվելու հետ հեռվից յերևում եյին գույնզգույն, ավելի
սև և կապույտ հագուստներով, կարմիր կամ ճերմակ նժույգներ
հեծած այլ խմբեր ևս, վորոնք արշավակի կենտրոնանում եյին դեպի
Մուսա աղայի տաղավարները։
Թարմ, սքանչելի զեփյուռով միասին, ոդը լի յեր դաշտից յելած
բազմատեսակ, գույնզգույն ծաղկների արբեցուցիչ բուրմունքով,
լի նաև հարյուրավոր թռչունների դայլայլով։ Մարդահասակ