— Չունի,—պնդեց ցեղապետը։ Հայը, որինակ, սատանա յե, խորամանկ ե, նրան խարելը հեշտ չե։ Յեվ դրա համար ել, վո՛րքան ճնշվում ե, վորքան կողոպտվում, այնքան խոնարհ ե դառնում, գծուծանում և... հարստանում ... Քյուրդը չունի այդ հատկությունը. քրդի սիրտը լեզվի ծայրումն ե և ձևռքիս ափի նման լերկ, առանց ծածկոցի:
Թեև ցեղապետի դեմքից ու ձայնից յերևում երյ վոր նա ծաղրով
և արհամարհանքով եր ասում այդ բոլորը, բայց Մահմուդ աղան
տաքացավ:
— Ի՜նչ... բացականչեց նա,—մի՞թե իմ հայրը երկու֊լեզվանիությունը
լավ հատկություն ե համարում... Հայի խորամանկությունն ել
նրա գծուծության արդյունքն ե, ահա թե ինչ։ Ազնիվ,
մաքուր սիրտ ունեցող մարդը պետք չունի խորամանկության...
Յես երբե՛ք չեյի կամենալ հայի նման հպատակ ունենալ. ասորին
շա՛տ ավելի լալ ե։
— Ասորին մեզ խաբել չե կարող,—ժպտեց Մուսա աղան,
զվարճանալով վոր վորդիի տաքանում եր։ Հայը մեզ միշտ խաբում
ե՝ յերբ հնազանդ ե, նույնպես խաբում ե՝ յերբ համբերող ե...Այո՛,
շատ ել ախորժելի չե հայ հպատակ ունենալը. բայց ասորին ել մի
բան չե... Յես կկամենայի միշտ քյուրդերի ցեղապետ մնալ. քյուդը
ազնիվ ե,քաջ և մաքուր սիրտ ունեցող...
Արևն արդեն բարձրացել եր այժմ և սկսում եր դուրս գալ
բլուրների յետևից։ Վրանների առւաջ սփռված ստվերը կարճանում
եր և հեռու կանգնած քյուրդերը սկսել եյին անհամբեր դառանալ։
Բայց Մահմուդ աղան, վոր տաքացել եր, գոչեց.
— Լավ, աղանե՛ր։ Խոսք չկա վոր քյուրդից լավ ազգ չկա աշարհիս
յերեսին։ Բայց, տեսնենք, յեթե այնպես լինի, վոր աստված
մեզ առաջարկի, թե « ել֊աղասինե՛ր, ահա՛ ձեզ հայ, թյուրք և ասորիք
ընտրեցեք թե վորին հպատակ կվերցնեք»,— ի՞նչ կասեք, ո՞վ
վո՛րին կգերադասե։
— Յերեքն ել, ծիծաղեց մի ցեղապետ և սրճի բաժակը ծասռային
պարզեց.—յերեքն ել յեկամուտ բերող ապրանքներ են։
—Այդ չեղավ,-միջամտեց Մուսա աղան,—իմ վորդին աստց,
վոր պիտի յերեքից միայն մեկը ընտրել... Յես իմ կողմից՝ վոչ
մեկին չեմ վերցնիլ այդպիսի դեպքում. յերեքն ել փոչինչ ցեղեր են։
—Ա՛յդ ել չեղավ, հա՛յր, — ժպտեց Մահմուդ աղան.—յեթե սաի֊
պեն, վոր անպատճառ. մեկն ու մեկը վերցնե՞ս...
— Յես թյուրքին կընտրեմ,—խոսեց կարմիր կոշկավոր մի ցեղապետ. —ինչքան ել չլինի ել չլինի՝ նախ հավատակից ե, հետո՝ ավելի մաքուր ազգ ե և մանավանդ... սիրուն կանայք ունեն։