Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/387

Այս էջը սրբագրված է

վրա կայտռում եյին ձիեր և ամեն կողմից լսվում եյին աղմուկներ — յերբեմն ել մի ձգված լո—լոյի հեռավոր մեղեդի, հովվի սրնգի դայլայլը...


Այժմ և կոչ մեկը։ Շատ հեռու միայն սևին եյին տալիս միքանի վրանանման բան եր, գետեզրում, դանդաղ, գլուխնին կախ՝ հինգ—վեց կռվեր, և, հազիվ ուրեմն, ուժգնությամբ կռացող խոտերի շարժումները վկայում եյին, վոր անցնում ե մի ձիավոր կամ կայտառուն մի ձի...


Տարորինակ կերպով ճնշվում եր սիրտս այդ ամայության առաջ։ Նստում եմ, յելնում, աշխատում եմ, դիտակով լինի, վորոնել Մահմուդ աղայի վրանները, Մուսա—աղայի մեծ տաղավարը, բլուրների վրա արածող հարյուրավոր վոչխարներից կազմված հոտերը գոնե... ճգնում եմ խոտերի շարժումներից թվել դաշտի մեջ յեղած կենդանության մնացորդները, բայց գտնում եմ միայն ամայություն, անշարժություն, մարդահասակ խոտերի անտառի մեջ և դատարկություն։ մի ժամանակ վրաններ գտնվող բացվածքներում։


— Աբաղան չե՞ այս, — հարցնում ե ընկերս, վոր առաջքին անգամն ե մտնում այդ կողմերը։


— Չդիտեմ, — ասում եմ շվարած — դաշտը նույնն ե, բայց միջի կենդանությունը չկա: Կարծես սառել ե Աբաղան:

Ու հեծնում ենք, լուռ իջնում դեպի դաշտ:


— Այսպես յեթե գնա, — խոսեց ընկերս, — գիշերելուտեղ չպիտի գտնենք. իսկ դու ասում եյիր, վոր այս դաշտը լի յե վրաններով, լի բնակիչներով։


— Սառել ե Աբաղան. —մրմնջում եմ ճնշված:


Այդպես ե. սառել ե կենդանի դաշտը: Մի ամբողջ ժամ քայլեցինք, թաղվեցանք խոտի անտառի մեջ, կտրեցինք գույնզգույն մարգեր, անցանք վճիտ վտակներ, յելանք ու իջանք բլուրներ և սակայն վոչ վոք մեր դեմը դուրս չեկավ, վոչ մի քյուրդի քեոլոզ չտեսանք, յեթե չհաշվենք միքանի նախրորդների, վորոնք մեր անցնելիս՝ ցցվում եյին հեռվում և անշարժ՝ մեզ նայում մինչև անհետանալը:


Հոտեր իսկ չկային: Նախրորդների շուրջը մարգերի վրա միքանի տասնյակ վոչխարներ, գլուխնին միմյանց մեջքի՝ նիրհում եյին. միքանի զույգ շներ՝ հազիվ մի աչքն եյին բաց անում մեզ հետևելու և մացառուտների մեջ միքանի կովեր, վորոնք և վոչ իսկ նայում եյին մեր կողմը:


— Վորտեղ ենք գնում, — հարցնում ե ընկերս, — վերջ չունի այս դաշտը:

— Այդ հեռվի վրանները: