Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/388

Այս էջը սրբագրված է

Այնտեղ մի խումը ցած, սև, խղճուկ վրաններ եյին յերևում միայն. ընդամենը 5—6 հատ, ծածկած մազեղեն գործվածքներով կամ թաղիքով։ Մնում եր այնտեղ գնալ գիշերելու, յեթե միայն ընդունեյին մեզ։


Չգիտեյի իսկ ի՞նչ եյին։ Քյուրդեր կլինեյին-դա պարզ եր. բայց ի՞նչ քուրդեր.մնացորդ վո՞ր ցեղի և ո՞մ մարդիկ արդյոք։

Ու մի ժամ հետո, անցնելով մի առվակից, մտնոում եյինք վրանները։ Նախ շները մեզ դիմավորեցին, հետո յերևացին միքանի մերկանդամ սևամորթ մանուկներ, մի յերկու քյուրդ կանայք և վերջսպես մեր առաջն յելավ մի նիհար ծերունի, վոր կասկածոտ աչքերով զննեց մեզ, թողեց իջնենք ձիուց ու անշարժ՝ կանգնած մնաց իր վրանի առաջ:


— Բարև, ծերո՛ւնի,—գոչեցի յես,—հյուր չե՞ք կամենալ։


— Համեցեք, ասաց նա։


Յեվ, նկատում եյի, մեր զենքերն եր զննում բավական կասկածանք, մեր դեմքը դիտում. կարծես փնտռում եր գիտենալու՝ թե ի՞նչ եյինք մենք։


IV

...Յեվ յերբ հյուրասիրել եր մեզ, տխուր և մռայլ յեզիդի քյուրդ ծերունին հարցրեց մեր գնալու տեղը։


— Վան.—ասացի յես։

Գլուխը յերերցրեց։ Վանում կյաքը լավ գիության մեջ չեր. աղմուկ կար, արյուն եր հոսում. ավելի լավ կանեյինք չգնալ այնտեղ, յեթե միայն մենք ևս «կայծը վառ պահելու վառոդի հատիկներ» չեյինք։


— Չեմ հասկանում, ծերունի, — ասացի, — ի՞նչ ես ուզում ասել։


— Դուք հայեր չե՞ք:


— Վոչ, ռուս ենք։


Լռեց։ Պարզ եր, վոր չեր հավատում։


Վաղուց ի վեր յեղիդի այդ խումբը բնակվելու յեր գալիս Աբաղայում, յերբ շոգերը սկսում եյին Բայազիդի կողմերում։ Վան չեր յեղել, վոչ բայց անցնողներից լուրեր ուներ։ Իրենք կռիվ, արյուն չեյին սիրում. խաղաղ ապրող ցեղ եյին և չեյին կամենալ խառնվել ուրիշի գործերում։


Առհասարակ հյուրընկալս սակավախոս եր, մռայլ և տխուր. գրեթե չեր ժպտում։ Վրաններումն ել մռայլ եր տիրում վոչ մի աշխուժություն, վոչ մի աղմուկ կամ շարժողություն։


— Ի՞նչ ե յեղել Աբաղային. — հարցրի վերջապես,— հինգ—վեց տարի առաջ յեղել եմ այս կողմերում, հյուրասիրվել Մուսա աղայի