Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/389

Այս էջը սրբագրված է

մոտ: Արդյոք այդ «ել—աղասին» և նրա վորդիները, Մահմուդ աղան կամ Ոսման և Ջաֆար աղաները այլ ևս Աբաղա չե՞ն գալիս ամառը։ Այժմ կարծես ամայի, դատարկ ե Աբաղան։


Տարորինակ կերպով ինձ նայեց ծերունին պահ մի, հետո ասաց. — Այո , դատարկ ե, ինչպես դատարկ ե լինում փշերից մաքրված արտը՝ մինչև ցանելը...Բայց իմ աղան չգիտե՞, թե ինչեր են կատարվում այս և մեր յերկրի ուրիշ դաշտերի վրա։


Յեվ յերբ ասացի, վոր վոչինչ չգիտեմ Աբաղայում յեղածներից, ժպտեց, լուռ մտածեց մի րոպե ե ասաց ծանրությամբ.


— Թե իմ աղաները կուզեն, յես նրանց մի յերգ կերգեմ։ Այդ յերգը յես լսել եմ մի քյուրդ յերգչից, վոր անդադար ման ե գայլիս աշխարհից֊աշխարհ, ուր քյուրդ կա, և յերգում ե իր յերգը։


Հետո յելավ, հրավիրեց մեզ նստելու քիչ հեռու, կանաչ խոտերի վրա։


Արևը մայր եր մտնում. ամայի դաշտը մթնում եր հետզհետե և ավելի լուռ կերպարանք ստանամ. դադարել եյին թռչունների ձէսյները, մշուշի մեջ թագնվում եյին հեռավոր կատարները և բլուրները։


Յեվ յերբ տեղավորվել եյինք, ծերունին սկսեց յերգել։ Ու նրա դողդոջուն ձայնը, վոր չուներ վո՛չ մի յելևեջ, հնչոLմ եր միաձայն՝ թարմ ոդի մեջ տխուր և հանդարտ՝ նման քրդական սրնգի խռպոտ շշուկին։ ...«Դաշտերից, սարերից ու անտառներից հեռու,— սկսեց նա, — չգիտեմ վո՛ր յերկրում, վո՛ր թագավորի հողերում, ապրում եր մի վոչխար, վոր մի որ հանկարծ առյուծի փոխվեց... «Վոչխար ո՞վ չի տեսել։ Գլուխը կախած՝ ուտում ե և վոչ վոքի չե վնասում. կռվից միշտ խուսափում ե և յերբ մորթելու յեն տա- նում, դանակի տակ իսկ ձայն չե հանում...


«Մեզ շատ ե պատահել վոչխար մորթել։ Յեվ միշտ,յերբ աչքերս ընկել ե մորթվողի աչքին, կարծես վոչխարը ասել ե մեզ.- « Ինչո՞ւ յեք տանջում ինձ, չե՞ վոր աշխարհս մեծ ե, դ՛ուք ել կարող եք ապրել, յես ել. չե՞ վոր ձեզ արգելք չեմ լինում կյանք վարելու, ձեզ չեմ վնասում. ընդհակառակն միշտ կաթ ու յուղ եմ տալիս, բուրդ հասցնում. ինչո՞ւ յեք ինձ մորթում, վոչնչացնում»...


Յեվ միշտ, վորպես նրան պատասխան , արդարացրել ենք մեզ, թե՝ ուտել ենք ուզում, պիտի քեզ մորթենք, վորովհետև մեր ատամները միս ծամել, ձեռքերնիս հոշոտել են ուզում...


«Ու մորթել են անխնա, մտածելով, վոր վոշխարն ու յեղը, տավարն ու ֆլան (հայը) ստեղծվել են մեզ կերակրելու, մեզ ծառայելու...