Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/390

Այս էջը սրբագրված է

«Այդպես եյին համոզված Մուսան ու Մահմուդը, Ոսմանն ու Ջաֆարը, Ոմարն ու Շարաֆը... Յեվ վորովհետև այդպես եյին համոզված, վոչխարր առյուծ դարձավ և նրանց պատառոտեց...


...«Զննե՞լ եք յերբեք վառոդը՝ մոտից։


«Սև, աղտոտ, փոքիկ մի հատիկ ե նա։ Նետի՛ր ուր կուզես, տրորիր վոտքիդ տակ, թակիր ամանի մեջ — վոչնչով չի ցույց տալ իր զորությունը։ Խոնարհ, փոքրիկ, կծկված իր համար՝ միշտ կմնա և վոչ վոքի վնաս չի տալ։


«Բայց, փորձի՛ր մեկ այդ խոնարհ հատիկի սրտին մոտեցնել մի կայծ, փորձի՛ր այդ կայծը բաց թողնել մանավանդ մի խումբ, միմյանց կողք-կողքի տված հատիկների մեջ և ի՞նչ կտեսնես...


«Դիմացի՛ր այն ժամանակ, յեթե կարող ես։ Վո՛չ թե միայն քեզ, վո՛չ թե Մուսաներ կամ Շարաֆներ, այլ լեռ ու անտառ կցրվի, փոշի կդարձնի և գլխիդ կփլեցնի... ...«Ու վոչխարը առյուծ դարձավ, բաշն ու պոչը ցնցեց, վոստնեց, ճիրանները պարզեց, ու վորքան տանջող ուներ, մե՛կ-մեկ պատառոտեց, մե՛կ. մեկ տրորեց... «Ու կայծն ընկավ վառոդի մեջ, հատիկները կողք֊կորյքի տվին, կայծը փայլեց շանթի նման, հետո ծուխն յելավ, լեռ ու ձոր քարուքանդ արեց և ինչքան գայլ կար՝ տակովն արավ, ինչքան բորենի կար՝ ցան ու ցրիվ տվավ...


«Այդպե՛ս ե լինում, յերբ կայծաքարին յերկաթով ամուր են խփում, յերբ հարվածը սրտի խորն ե թափանցում։ «Այդպես ե լինում, յերբ մոռանում են,վnր վոչխարը կարող ե մի որ առյուծի փոխվել և այդ առյուծը ճիրաններ ունենալ։


«Այդպե՛ս ե լինում, յերբ վառոդի հատիկները կողք-կողքի յեն տալիս և տանջանքների կայծը ընկնում ե նրանց սրտի մեջ»...


Յերգեց ծերունին ու լռեց։


— Յերգը դեղեցիկ ե,—ասացի յես.—յերգը հրաշք չե պատմում։ Բայց, ի՞նչ ես կարծում, ծերունի, յերկա՞ր արդյոք կայծը կմնա իր ընկած տեղում...


— Չգիտեմ. — ասաց նա մտախոհ.— այսքան միայն գիտեմ, վոր քանի վառոդը չե վերջացել, կայծը չե հանգում։Կրակը դատարկ տարածություն չե սիրում...


Հետո յելավ, դեպի վրանը քայլեց և յերբ հասել եր, կանգ առավ, դարձավ ու ավելացրեց. - Յեղիդին ել մի յերգ ունի, լսե՞լ եք... Նա այսպես ե սկսում. ... «Կռանը սալին, կռանը սալին, վո՛չ դատայկ գետնին» ...