Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/397

Այս էջը սրբագրված է

Յերևում եր, վոր ամպերը դեռ շատ ջուր ունեյին և այդ գծերը պիտի քայլեյին։ Մշուշի քուլաները թավալվում եյին բլրակներն ի վար, քարշ գալիս ցրվում դեպի դաշտերը... և արոտների կանաչ խոտերը, արտերից ցորենի հասկերը կռացրել եյին գլուխները կաթիլների ծանրության տակ։


Ծերունին սկսել եր ավելի հանդարտ քայլել։ Նրա հնամաշ տրեխներից ջուրը հոսում եր գուլպաների մեջ, վոտը թրջում։ Խոնավությունը թափանցում եր բաց կուրծքը, և վերարկվի վրա մշուշից կաթիլներ եյին դիզվում։


Անցնելով, մի առ մի դիտում եյի յերկու կղքի արտերը։ Շատերի միայն մի քանի ակոսներն եյին ավրվել և մեջտեղերում լճակներ գոլացել։


Միքանիսները լիովին ողողվել եյին։ Ջրի հոսանքները արմատախիլ եյին արել, քշել տարել ցորենի դալար ծիլերը և հավաքել ակոսների մեջ։


Ցեխ եր գոյացել ամեն մի փոքր շավիղի վրա. ամեն մի փոսի մեջ պղտոր, կարմրագույն հուր եր կիտվել, և շատ հասկեր լողում եյին նրանց յերեսների վրա, վորպես խեղդվածներ։


— Վախ, վախ, — արեց ծերունին։


Ու առաջ գնաց:


Բայց վնասն ընդհանրապես շատ ել մեծ չեր յերևում։ Հողը դիմացել եր. յերևում եյին բոլորովին չփչացած արտեր անգամ, ծիլերը դիմացել եյին և այժմ զվարթությամբ ցցել եյին սկսում իրենց գլուխները, միայն թե կային այնպիսիները, վորոնք վոտաբոբիկ եյին դարձել — արմատը մերկացրել։ Ջուրն եր այդպես շինել նրաց:


— ԵՀ, փառք աստծո, — խոսեց ծերունին, տեսնելով դրանք, շատ ել վնաս չի յեղել։


— Քո արտն ել այդպես կլինի ծերուկ — սրտապնդեցի նրան։


Անխոս՝ գլուխը յերհրցուց։ Կասկածում եր. հայացքը միշտ դեպի հեռուներն եյին։ Այդպես քայլելով մենք հեռացանք գյուղից և հետո ծռվեցինք դեպի լեռները։


Ծռվելիս՝ ծերունին մի րոպե կանգ առավ և աշխատեց հեռվից նշմարել իր արտի դրությունը։


— Վորն ե արտդ։


— Այն բարձրինը։


Ինչ վոր հեղատատներ եյին հոսում այնտեղ, ջրակույտեր փայլփլում։ Մի գուցե այդ ջրերը նրա արտի միջովն են անցել, ամեն ինչ սրբել տարել։


Ծերունին գունատվեց:


— Տունս քանդվել ե... մրմնջաց նա։