յերեսը կարմիր ներկած ինչպես մեկ թուրքի հինա դրած ղաբա միրուք, յերեսը չուներ: Ջանումն ել բաց տեղ չեր մնում, բոլոր ծածկում եր: Փեշերը ու նեղ թևերը իշի նոխտի պես ուսըներիցը կախ ընկած, գետինն եյին հասնում ու դիպած տեղը թամուզ ավելում, հայլի շինում։ Ամեն մեկ քուրք մեկ թզաչափ մազ ուներ, բայց, ախ, շատ արևի ու անձրևի ձեռիցը են հալն եր ընկել, ներկն ու յերեսի ջուրը գնացել, վոր հենց դիտես քոսոտ ձիու սաղրի ըլեր։
Շատի վրա տասը տարվան թոզ ու կեխտ կար: Շատի ուսերն
ու քամակը ենպես եր ծակվել բուրդն ու մազը դուս թափել, վոր
տեսնողը հենց կիմանար թե գարունքկան բրդըհան ելած ուղտի կաշի
ըլեր։ Բազընի փափախքի մորթին ել հո ենպես եր չալ ընկել ու ծերիցը
բուրդը դուս թափել վոր մեկ բարակ քամի կամ հով փչելիս
ել ամեն մեկ մազը թև եր առնում ու գըլխըներին պար գալիս:
Բայց ելի ենպես մարդի քեֆը գալիս եր տեսնելով, թե ինչպես
տանուտերն ու քեդխուդեքանց շատը գդակները կոտրել, աջու
կանջի վրա թեքել, իրանց հինց վոչխարնի քուրքը քեֆով մեկ ես
ուսին եյին քաշում, մեկն են ու բազի անգամ գըլխները ել հետը
տրմբացնում եյին, վոր գդակները գիժություն չանին, իրանց չափը
ճանաչեն ու դուզ կանգեին։
Բազի անգամ ել իրար բռնոթի թավազա անելով, կամ մեկը
ձեռը մյուսի գոտիկը կամ ճտովը քցած իրանց յերեխությունը միտքըներն
եյին բերել ու շախա անում, իրար բոթբոթում, շվացնում ու
զռթկացնում, փռթկացնում, ճռթկացնում, մռթկացնում ու բադի
վախտ ել հրհռում, քրքռում, բրբռում գրգռում։ Շատը հո ծիծաղու
մեջքի իլիկը կոտրվել եր, ենպես կոր ժամիցը ընչանք տուն կգային,
հենց բռնիր՝ տարի քաշեց, ենքան եյին եստեղ, ենտեղ կանգնել
ու զրից արել:
II
Ղորդ ա, ասացի, վոր շատի հագին տրեխ եր, գյուլբա յել չուներ,
վոր վոտը ծածկեր։ Շատի չուխի վրա հարիր կարկատան կար,
շատի ձեռների, յերեսի միրքի վրա տասը տարվան ախպ, կեխտ,
թոզ ու մազ կար: Շատը բերնումը յերկու հատիկ ատամ ելա
չուներ, ենքան ծերացել եր, ամա ի՞նչ կասես, վոր տունն ու շիրախանեն
հազար բարությունով լիքը տրաքում եյին ու աստուծո հողի
կար միջներում մեկ ոձի ձուն եր պակաս նրանց տանիցը:
Գինին կարասներով շարած, ամբարը հացով լիքը, կթի կովն
ու գոմեշները, ֆորթ ու ձագը տակրներին գոմումը կապած, քյահլան
ձին թավլումը, գութանը դռանը լծած, մառանը յեմիշով կախանով,
տանձ ու խնձորով խըլթխըլթում և մտնողին հոտը տեղն
ու տեղը բռնում, շշմացնում եր: