Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/400

Այս էջը սրբագրված է

— Դու դերվի՞շ ես, հարցրի:


Գլխովը բացասական նշան արավ և վերարկուն լայն բաց արավ: Լիովին մերկ եր: Կրակարանը աշխատեց դնել վոտների արանքում: Կկզել եր: Հաջողվեց վերջապես, տեղավորվեց, ծածկեց ներսում կրակարանը քղանցքներով և կիսախուփ աչքերը նորից ինձ վրա։ սևեռեց։


— Աֆիոն ես ծխում կարծեմ, — ասացի յես։ Գլխովն այս անգամ դրական նշան արավ։ Յեվ զննում եր ինձ. վոչինչ չեր խնդրում:


Միքանի րոպե լուռ նայելուց հետո հանկարծ ասաց խուլ, անդնդային ձայնով.


— Զեր յերկրներումն ել աֆիոն ծխում են։ — Վոչ... դա թույն ե։ Մեզնում մարդիկ չեն սիրում իրենք-իրենց թունավորել։


Ժպտեց և ասեց•


— Ուրեմն ձեր յերկրում մարդիկ ցավեր չունի՞ն։


— Ինչո՞ւ չե։ Բայց մի՞թե հարկավոր ե աֆիոն ծխել, յերբ մարդ ցավեր ունի։


— Դու սկի ծխե՞լ ես աֆիոն։


— Ո, վոչ...


— Ուրեմն չես կարող հասկանալ։ Բայց գուցե լսել ես, վոր ծխողը փոխադրվում ե յծրազի մի յերջանիկ աշխարհ, ուր ցնդում են նրա բոլոր վշտերը, ուր նա ազատ ե թշվառությունից, տանջանքից... Այդ չգիտե՞ս դու...


— Այդպիսո՞վ ուրեմն դուք ձեզ մխիթարում եք։


— Վոչ թե մխիթարում ենք, այլ աշխատում ենք մոռանալ... Մոռանալ ... Քի՞չ բան կա մոռանալու...


Այդ միջոցին մի աղմուկ բարձրացավ փողոցում։ Հեռվից նախ յերևացին դեպի մեզ արշավող վեց պարսիկ ձիավորներ , յերկու կարգ շարված. նրանց յերտևից սլանում եր չորս ձի լծած մի բաց կառք, վորի մեջ փքված բազմել եր մի պարսիկ ազնվական , հագած թիրմայի թանգագին շալից մուշտակ։


Մի խումբ աղքատներ ցնցոտիներով, կանայք կիսամերկ, մանուկներ ցեխաթաթախ սրթսրթալով, ատամները կափկափելով, վազում կառքի յծրկու կողմից ձեռքերը պարզած, աղաչավոր ձայներով։


— Աղա ջան, մի դրամ...


-Տեր իշխան, մի սև փող...


Ժողովուրդը ճանապարհ եր տվել։ Կառքը սլանում եր.ցնցոտիներով տասնավոր մուրացիկներ ճըղփացնելով ցեխն ու ջուրը,