Զալխեն տեսավ Հասոյին, ժպտաց նրան, կարմրեց և նշան արավ։ Իմացավ հովիվը, վոր Զալխեն ել սիրում եր իրեն ։ Սիրտն ուրախությունով լցվեց։ Առավ սրինգը, բերնին դրեց, քոլոզը ծռեց, նվագն սկսեց։
Թնդաց սար ու ձոր, շարժվեցին ծառեր, դողացին քարեր։
Հուզվեց չար աղան, խելահեղ՝ Զալխեն, քիչ մնաց, թռներ ու ցած
գնար, վոչխարի պես ընկներ Հասոյի վոտքերը։
Շարժվեցին վոչխարները, մոտեցան սանդուղքին ու սկսեցին
միմյանց յետևից բարձրանալ աշտարակն ի վեր։
— Լո՛,լո՛, լո՛,Սև- ջրի չոբան, սար ու ձոր մղկտացնող ջիվան,
գազան մեղմացնող, քար ու ծառ հուզող չոբան։ Ինչո՞ւ հիմարի
պես հավատացիր աղային, ինչո՞ւ բարձրացար ծայրն աշտարակի:
Ջո՛ւր դառնայիր մորդ փորում, Հաս՛ո։ Յերանի չմտնեյիր այս
աշխարհը, վոը լի յե աղաներով։ Յերանի չտեսնեյիր արևի փայլը
վոր քեզ այրեց-խորովեց, Սև-ջրի ալիքները, վոր քեզ տրորեց,
շամբի որորվելը, վոր քեզ կախարդեց։
Լո՛, լո՛, լո՛... մի՞թե քյուրդն այնքան անազնիվ յեղավ, վոր
սերը ծաղրեց։ Մի՞թե նրա խիղճը կորավ, աստվածը մոռացավ:
Խեղճ Հասոյին ինչո՞ւ շեյթանի բաժին արավ, աշխարհը լաց ու սուգի
մեջ դրավ... Լո՛, լո՛,լո՛...
Հա՛ բարձրանում եյին վոչխարները, հրում միմյանց որնգի
ձայնից դյութված՝ մոռանում եյին տակի անդունդը։Աչքերը Հասոյին
ուղղած՝ բարձրանում եյին։
Աշխարհն զմայլած՝ դիտում եր։ Չար աղան քար եր կտրել.
Զալխեն մինչև կես մեջքը կռացել, ձեռները Հասոյին պարզել՝
գոչում եր.
— Յես քոնն եմ, Հասո՛, քոնը հավիտյան։ Յես քեզ սիրում
եմ, այնքան եմ սիրում, վորքան չեր սիրում Լեյլան Մեջլունին։
Յես քեզ սիրում եմ.այնքա՛ն եմ սիրում, վորքան չի սիրում թիթեռը
ճրագին, սոխակը վարդին, աշխարհն արևին և բույսը հոգին։
Դո՛ւ յես իմ ճրագը, դո՛ւ յես իմ վարդը, դո՛ւ իմ արևն ու դո՛ւ իմ
հողը...
Լսում եր Հասոն, սիրտը խշխշում։ Ածում եր ածում , նվագն
ուժովցնում ։