Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/407

Այս էջը սրբագրված է

Ու այլևս անուշադր անցնում եյին։

Ճիշտն այն եր,վոր Թեոսը վճռել եր մշակել այդ հողը։ Հող եր հարկավոր նրան։Գիտեր յ վոր համառ աշխատանքով կորող եր ամեն հողիդ ոգտվել։ Յեվ վերջապես ամեն տարի յել խո չպե՞տք ե մուրացկաիէ նմանք գիժ հացով թունավորել իրեն, ըետանիքին, սրա֊նրա դուռն ըեկնել ձմեռ՝ սովել, գարնանը՝ չնչին գնով այս֊այն հարստահարողի մշակը դառնար...

Վոչ,հարկ եր աշխատել, հող ունենալ։Ի՞նչ ե, Մելիքի չա՞փ ել չկար։ Նրա նման հարուստ չեր, վոր հաջողվեր անտառի կուրծքից կորդել,աբեշիկին կաշառել խլած հողի ծառերովը տուգանքներ վճարել, պետության դեմ դատի ահ է յելնել...


Բայց ահա գտել ե մի հող, վոր լիովին անպետք, խոպան եր և վոր վոչ վոքի ուշադրությանը չեր արժանացել:


Համոզված եր, վոր տերությունն անգամ չեր փորձիլ արգելք լինելու։ Ինչի՞ն եր պետքը. վոչ անտառ կար վրան, վոչ խոտ կարելի յեր հնձել. ինքը քարոտ, հավիտյանս֊հավիտենից խոպան մնացած։


Յեվ, վերջապես, մի՞թե իր քրտինքն ու աշխատանքը բավական չեյին՝ հողին տեր դառնալու համար։ Հող, վոր իբրև անպետք՝ դեն եր ձգված և վորը, իր աշխատանքով, նա պիտի դարձներ պետքական, արժեք ունեցող և հողի աշխատավորին կերակրող։


Այդպիսի մտածումներով եր, վոր Թեոսը ձեռնարկել եր գործի։

Ծրագիրը այսպես եր.— մաքրել հողը քարերից,դիզել կույտ-կույտ, սայլով դուրս տանել և ապագա պարսպի համար հավաքել. փշերն ու տատասկները արմատախիլ աներ ցախի տեղ բանացնել, պարսպի վրա դնել տավարների դեմն առնելու համար. հետո գութանով շուռ տալ հողը ծայրից֊ ծայր , կտրտել-հաշմել հողի միջի արմատները, ապա թողնել վոր ձյունը գար վրան, մի լավ փխրեր, իսկ գարնանը՝ գետնախնձոր տնկել:


Գեսնախնձոր, այո։ Ահա միակ միջոցը՝ հողը փափկացնելու։ Յեվ յերբ անպետք տարածությունը այդ բոլորից հետո դառնար վարելահող՝ պետք ե աղբել նախ, ապա մեկ տարին ցանել վարսակ, մյուս տարին, գարի, և միքանի տարուց հետո Թեոսը հույս ուներ տեր դառնալ ցորենի համար բավականաչափ լավ, մեծ և իր ընտանիքը կերակրող արտի։


Այդ ծրագիրը գտնում եր իրագործելի, վոր վոչ տերությունը պիտի վորևե արգելք լիներ, և վոչ ել ինքը պիտի աշխատանք խնայեր։