ները մնում եյին առանց հետևանքի, և Մելիքը շարունակում եր հողը ձեռքին պահե, ծառերը ուզածի չափ կտրել։
«Պրատակոլ սարքելը», անշուշտ, աբելչիկի, լեսնիչու պաշտոնն
եր. պիտի անեյին։ Ո՞վ չի իմանում, թե քանի֊քանի դեզ թղթեր
են գրվում ու դարսվում պաշտոնատեղերում: Բայց ո՞վ ե նրանց բանի
տեղ դնողը։ Գրվեց ու պրծավ. շատ-շատ՝ միքիչ տուգանք, մի երկու
հայհոյանք, միքանի մանեթ ել կաշառ — և ամեն ինչ կանցներ։
Մյուս կողմից, չե վոր նրան հաջողվել եր արդեն այնքան
քրտինք թափել հողի վրա, այնքան աշխատանք։ Ուրեմն բնական ել
եր,վոր հողի տերն ինքն եր։ Ուրիշ ի՞նչ կերպ, չե՞ վոր հողը աշխատավորինն
ե և միմիայն աշխատաորինը։ Պապենական այդպես
եր լսեել, Մելիքն ել հաստատեց այդ ու ամեն գյուղացի յել նույնը
կպնդեր։
Ու յերբ Ավագը, գնաց, Թեոսը միայն միքանի րոպե մնաց խոհուն
ու տխուր։ Հետո թոթվեց իրեն, մաճը ձեռքն առավ և վերսկսեց
«հորովելը»...
Այնուհետև մի ամբողջ շաբաթ Թեոսն այլևս վոչ Ավագի յերեսը
տեսավ, վոչ ել աբեշչիկի։ Յենթադրում եր, վոր ազատվել եր։
— Վախացրին,— մտածեցնա,— ենքան ել խո քարասիրտ չեն—
հալբաթ լեսնիչուն ասել են, յեկել-տեհել, վոր վարած հողը անպետք,
դեն գցած, վատ եր ու ասել են. «Թող մնա Թեոսին, մեղք
ա, ողլուշաղի տեր, հողը քիչ... Համ ել մարդը գետի չափ, ախր,
քրտինք ա թափել վրեն... թող վայելի, խեղճ ա»...
Յեվ ձեռնարկել եր հողի մյուս մասն ել մաքրելու, թեև արդեն
ցուրտն սկսել եր, և ձմեռը վրա եր հասնում։ Մտածում եր
գոնե փշերից ու տատասկներից ազատել հողը այդ տարի, իսկ գարնանը
մի անգամ ևս շուռ կտար փխրացած հողը, գետնախնձոր կցաներ,
ապա կաղբեր, ելի կվարեր... մի խոսքով մի լավ արտ
կշիներ։
Բավական որեր անցան դրանից հետո։ Թեոսին այլևս չեյի
տեսնում։ Պատրաստվում եյի դյուղից հեռանալ և մոռացել եյի
նրան։
Գնալուցս յերկու որ առաջ, մի յերեկո, յերբ տուն եյի մտնում,
պատշգամբի մոտ կանգնած տեսա մի փոքրիկ աղջիկ, վոր
յերևի ներս մտնել եր ուզում, բայց չեր վստահանում։
— Ի՞նչ կա, աղջի,— հարցրի յես, —ումն ես ուզում։
— Քու խանումին. հիվանդ կա։
— Ո՞վ ե հիվանդը։
— Հերս... դողացնում ա:
— Հերդ n՞վ ե: