ՎԻՇԱՊ
I
Վաղուց, յերևի դարերից իվեր, այդ մաքուր և հորդառատ ջուրը,
վոր բղխում եր լեռներից, գնում եր վոռոգելու ստորոտի դաշտերը,
դարձնելով նրանց հարուստ անտառներ, պարարտ, արդյունաբեր
և գեղածիծաղ մարգագետիններ։
Քաղաքի նման մի գյուղ ծաղկում եր ջրի ափերին։ Ծառաստան
ու այգի զարդարում եյին նրան, և մարդիկ յերջանիկ եյին
այնտեղ, հավասարապես վայելելով ջրի բաշխած հարստությունը,
ճաշակելով նրա արդյունքը։
Վաղուց, գուցե դարերից իվեր եր, մաքուր ու հորդառատ
ջուրը վոչ ցամաքում եր, վոչ դադարում, վոչ ել պակասում։ Գարնանը
հորդանում եր, միքիչ պղտորվում սակայն տարվա ամեն
յեղանակին կար նա, հոսում եր անընդհատ, խաղում ափերի հետ,
վոռոգում նրանց։
Բայց դա յերկար չտևեց։
Մի որ ել հանկարծ խուլ հուզում առաջացավ նրա ափերի վրա։
Մարդիկ իրար անցան, խմբվեցին, ափը զննելու իջան և սիրտը
դող յեղած՝ վճռեցին, վոր ջուրն սկսել ե նվազել։ Թեև սակավ առ
սակավ, բայց արագ կերպով նվազում եր, ափերը թողնում և բոլոր
արտերին ու մարգերին վոռոգելու ջեր հասնում։
Այսպես յեթե գնար, միքանի տարուց հետո ջուրը գուցե բոլորովին
դադարեր։
Յեվ այն ժամանակ ինչ պիտի լիներ գյուղացիների դրությունը։
Չե՞ վոր արդեն սկսում եյին չորանալ արտերը, բերքը նվազել.
այգիները, ջուր չունենալուց, պապակել, խամրել եյին, կորցրել
աճելու ուժը, և մարգագետիններն այլևս չեյին ժպտում առաջվա
պես՝ իրենց թավշանման շքեղ տարածությամբ։
Պետք եր մի ճար մտածել, ջրի սպառելու դեմն առնել։
Բայց դրա համար, ամենից առաջ, հարկավոր եր նոր փորձանքի
պատճառը վորոնել և գտնել։
Յեվ հավաքվեցին գյուղացիք խորհրդի, հետո լեռներն յելան
նախ ջրի ակունքը գտնելու և ապա՝ այն ամեն ճյուղերը հետազոտելու,
վորոնցից գետը առատանում եր և մեծանում։
Մեծ գետ եր այն։ Բուն ակը բղխում եր մութ, խոժոռ ժայռերով
բեռնավորված լեռան կրծքից։ Ճանապարհին մոտ 4—5 տեղ
խառնվում եյէն նրա հետ խոշոր վտակներ և լեռնաշղթայի ստորոտում,
խոր ձորակի մեջ, այդ բոլորը միացած՝ գնում եյին վողողելու
ներքին դաշտերը։