Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/416

Այս էջը սրբագրված է

II

Ահա այդպես ել, վոր վիշապի գոյության միտքը ծնավ մարդկանց մեջ։ Թեև ջուրն արդեն կես եր յեղել և սպառնում եր շուտով մի առվակ դառնալու, սակայն գյուղացիք շարունակեցին ծիծաղել յերևակայական վիշապի վրա և ջրի նվազելը համարում եյին բնական վորևե պատճառի արդյունք։


Տասնյակ տարիներ հետո մեծ ջուրը այլևս մի չնչին առվակ եր դարձել, և ծաղկած քաղաքի նմանող գյուղը կես եր յեղել, և գեղածիծաղ այգիները, դաշտերն ու մարգերը խորացել եյին։


Այժմ արդեն գտնվում եյին խենթանման մարդիկ, վորոնք վիշապին համարում եյին ջրի պակասելու, վոչնչանալու մեղավորը։


Քիչ եյին այդ մարդիկ, բայց կային։


Միքանի հոգի դրանցից վերջիվերջո վճռեցին գնալ դեպի ակունքը, փորել, խորը մտնել և ստուգել վիշապի գոյությունը և, յեթե կար նա, սպանել և մեռնող յերկիրը նորից կենդանացնել, նրա անցյալ յեռուն կյանքը նորից աճեցնել։


Իսկ խենթը, վոր դեռ կենդանի յեր, վոր դեռ պնդում եր վիշապի գոյության մասին, հանձն առավ նրանց գլուխն անցնել և յերկիրը վոչնչացնողի դեմ կռվի յելնել։


Ու ամբողջ գյուղը հետևեց նրանց։


Յեվ գնացին վորոնողները յերկար, որերով ու շաբաթներով, հասան ջրի գլխավոր ակունքին — խոժոռ լեռների, մեծ ժայռերի ստորոտը։


Հետո բահերն ու բրիչները ցած դրին ու նստեցին ծրագիր կազմելու։


Յերբ խենթը տեսավ, վոր մարդիկ նստում են ծրագիր կազմելու, կանգնեց նրանց մեջ և ասաց.


— Ո՛, վոչ յեղբայրներ, մի նստեք հանգստանալու, քանի դեռ կենդանի յե, մի ժողովվեք յերկար՝ ծրագիրներ կազմելու։ Հարցը շատ պարզ ե. ծնվել ե վիշապը, վոր կլանում եր մեր ջուրը և մեզ թողնում եր ծարավ։ Պիտի պեղել նրա յեղած տեղը և նրա գլուխը ջախջախել։ Սրանից կարճ ու կտրուկ միջոց չկա... Վոտքի յելեք և գործի սկսենք...


— Բայց չե՞ վոր, — ասաց մեկը, — հարկավոր ե հաշվի առնել մեր ուժերը, տեսնել, թե կարող ենք ջախջախել վիշապին, գուցե նա շատ մեծ և զսրեղ ե և մեզ բոլորիս կարող ե կլանել...


— Ո, այո, — ասաց խենթը, — յերբ նա նոր եր ծնվել, նրան սպանելը շատ ավելի հեշտ եր, բայց նա ահա յերկար ապրեց, սնավ մեր ջրով. այժմ նրա ստամոքսը ավելի մեծ, կլանող բերանը ավե—