Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/418

Այս էջը սրբագրված է

դում նա, և նրա ականջները գրեթե խլացել երյին տակից դուրս նետվող՝ վիշապի վոռնոցներից ։

Գյուղացիք սարսափած, գունատ և սրտատրոփ՝ հեռվից նայում եյին այդ բոլորին և վոչ վոք սիրտ չարավ մի քայլ անելու, խենթին ոգնության ձեռք տալու։ Ամեն վոք իր կաշվից եր վախենում, ամեն վոք կամենում եր վտանգից հեռու լինել, թեկուզ ծարավ, թշվառ ու կիսամերկ մնալ միշտ։


Յեվ յերբ բրչի մի ուժգին ու ծանր հարվածի տակ գլորվեց վերջին Ժայռը, ահաբեկ գյուղացիների առաջ յերևան յեկավ հրեշի այլանդակ, սոսկալի գլուխը,վոր բերանը դեմ եր տվել ջրին և անկշտում կլանելով, ուռում եր, հաստանում։


Իսկ յեթե դեռ հոսում եր քիչ ջուր, դա յել նրա բերանից, շրթունքների անկյուններից դուրս յելնող թափուցքն եր միայն, խառն, հրեշային գարշ լորձունքի հետ։


Հրեշը յերբ տեսավ բրիչը ձեռքին՝ իր գխի վերև կանգնած խենթին — մռնչաց, կովային աչքերը վոլորեց զայրալից և գոչեց վորոտաձայն.


— Հեռո՛ւ, հանդուգն, թե չե՝ կվոչնչացնեմ...քեզ նման խենթերի յես շատ եմ կուլ տվել... գնա՛, քանի չեմ փոշիացրել քեզ, անմիտ...Քեզ նման խենթերը թեև գտնում են ինձ, բայց նրանք չեն կարող ինձ վոչնչացնել...


Յեվ շարունակեց կլանել ջուրը։ Խենթը բարձրացրեց բրիչը, ուժգնությամբ որորեց և բուռն թափով նետեց դեպի հրեշի գլուխը։


Բրիչը սուլեց, գնաց քիչ քերթելու գազանի գլխի կաշին, բայց ա վևլէ ուժղնութ լա մ բ կսլավ կողրէ մալռերէն y ջարդոաեց նրանց և հեռվում դիտող գյուղացիներից շատերին վիրավորեց։


Այդ վոր տեսան գյուղացիք, զայրացան, հուզվեցին, հետո խմբվեցին, քարեր վերցրին և քարկոծեցին խենթին։


Իսկ հրեշը մի մեծ քրքիջ արձակեց և ասաց.

— Տեսա՞ք մարդի՛կ, տեսա՞ք, վոր այդ խենթերը իմ դեմ կռվելով՝ միմիայն ձեզ են վնասում:Քարկոծեցեք այդ տխմարներին. ձեր թշնամիներն են, ձեզ մոլորեցնողներն են դրանք... Մինչդեռ յե՛ս եմ ձեզ կերակրողը, ձեր բարերարը... և վորովհետև յեկել եք այժմ ինձ խնդրելու, ահա խոստանում եմ, վոր ել ավելի բարի կլինեմ դեպի ձեզ, ծարավ չեմ թողնիլ, վորովհետև շրթունրներս անկյուն ունե, և ա նկյուններից ձեզ բավականացնելու, ձեզ ծարավությունից չմեռցնել ու ջուր թափվում ե...


Յեվ գղացիք դողալով՝ լսեցին հրեշի այդ բարեսիրական