Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/419

Այս էջը սրբագրված է

խոսքերը։ Քարկոծեցինք լեռների բարձունքները քշեցին խենթին, հետո ծունկ չոքած շնորհակալ յեղան հրեշից և ուրախ վերադարձան գյուղը։


— Խոստանում եմ, — ավելացրել եր հրեշը, — ձեզ ծարավ չպիտի թոդնեմ և շրթունքներիս անկյունները քիչ ավել կբանամ, յերբ դուք չափազանց ծարավություն զգաք...


Ու այդ խոստումը, պիտի խոստովանվել, մեծ ազնվությամբ կատարում ե նա մինչև այսոր։


Երթ ունքները յերբեմն քիչ ավելի յե բաց անում, մեղմացնելու համար այն ծարավներին, վորոնք տառապանքներից պատրաստ եյին խենթանալ...


Այդ որվանից ամբոխը պաշտում ե հրեշին վորպես բարերարի, շինում ե նրա համար տաճարներ, իսկ նրա դեմ խոսող խենթերին քշում դեպի լեռների բարձունքները...


Այստեղ կվերանար արդեն զրույցը, յեթե պետք չլիներ մի դեպք ևս պատմել:


Այդ այն ե, վոր մի որ հայտնվեցին մարդիկ, վորոնք ասում եյին, թե մոտ ե հրեշի վոչնչանալու որը, եթե նրանք գիտեն նրան սպանողին անգամ։


Ու նկարագրում եյին այդ սպանողին, վոր իբր մի հուժկու մարդ եր՝ կաշվե գոգնոցով, կոշտացած խոշոր ձեռքերով և ձեռին մի մեծ կռան...


Պատմում եյին այդ յերազատեսները, վոր իբր թե կաշվե գոգնոցով հսկան մեծ քայլերով գնում եր դեպի հրեշը, և վոր վիշապը, լսելով նրա քայլերը, կծկվում եր և ճգնում եր ավելի խորը մտնելու... Կարծես վախենում եր...


ԸՄԲՈՍՏԻ ՄԱՀԸ


Անտառը հուզված եր, հուզված մեծապես։


Խուլ, զայրագին մի շշուկ գրավել եր նրան։


Հսկա կաղնիները բուռն շարժումով կռանում եյին դեպի հացիները, թեղին ու լորին վրդովված՝ շշնջում եյին։ Թփերն անգամ, անճոռնի բազեզներով գալարված, վոտները ճահճի մեջ, գաղջ հողի վրա պառկած՝ անհանգիստ եյին... Անտառն ամբոդջ հուզված եր։ Անսովոր մի դեպք եր տեղի ունենում այդ բազմադարյան ճահճային աշխարհում, ուր ծառերը մինչև այդ աճում եյին, մեռնում, գիջության մեջ բորբոսնում, պարազիտներով լցվում, բաղեղներով կաշկանդվում, և ուր բոլորը գոհ եյին, վոչնչի չեյին ձգտում։