ձրացող ծառը, սրտատրոփ դիտում եր նրա քայլերը, ուրախանում նրա հաճախ ապարդքուն ճիգերի վրա, չարամտորեն ժպտում, յերբ նա մի խոշոր ժայռի դեմ եր առնում , և նենգամիտ, կծու խոսքեր նետում, յծրբ ծառը պապակված ու հոգնած կանգնում եր շունչ առնելու, և կամ յերբ քամին ղորեղ տարուբերում եր նրան այս֊այն կողմ, ծռում, գետնին եր քսում, կամ տերևներն ու ճյուղերը միմյանց խառնելով՝ գլխին դիզացնում...
Փչում եր քամին, այրում եր արևը, անձրևն ու հեղեղները
թրջում եյին նրան, ամպերը գլխին վորոտում, փոթորիկը նրան
ժայռե֊ժայռ խփում, կայծակը նրա շուրջը շանթող գծեր պարզում...
և սակայն ծառը համառ, անդրդվել՝ յելնում եր, յելնում և մշու֊
շոտ բարձր կատարների ձգտում...
Յեվ յերկա՜ր, տանջվելուց հետո, կես ճղակտոր ,տերևները
կորցրած, հոգնած , ուժասպառ, խաղալիք քամիների , վորոտումների
տակ, կայծակի շանթերի անձրևներով թրջված՝ հասավ
բարձր կատարին։ Այժմ նա մշուշը ցած եր թողել ճահիճների մեջ
մնացած իր ընկերներին ծածկելու, այժմ նա դեպի արևն եր տարածում
իր թևերը, բայց այժմ քան յերբեք՝ նա մենակ եր, անընկեր, հեռու
գետակից, հեռու ձորակից:
Յեվ չեր ափսոսում։ Այդտեղ, բարձրության վրա հանգստացած,
զմայլում եր նա հեռավոր հորիզոնով, փայլուն արևի տակ
վողողված լեռների կատարներով։ Անձրևը նրան ջուր եր տալիս,
լեռան հողը՝ սնունդ։ Այդտեղ նա յերազում եր մի նոր, բարձր
կանգնած սերունդ ստեղծել, բռնել կատարը, արևի լուսին մոտ
լինել, ամպերի խոնավությունից հեռու կենալ, ճահճային աշխարհից
միշտ ազատ մնալ։
Իսկ ցածի անտառը նայում եր դեռ նրան ծիծաղելով, նայում
եր մենավորին, խենթուկին ու ասում.
— Կվոչնչանա. կայծակը կփշրի նրան. քամիները կկործանեն։
Փչում եյին քամիները, կոտրատում ճյուղերը, ցրիվ տալիս
տերևները, գալիս եր անձրևը, մերկացնում նրա ճկուն արմատները,
հեղեղների տակ վողողում. գալիս եր և կայծակը, աղմկում,
վժժում, շրջակա ժայռերը ցնցում, այս ու այն թփին այրում,
սևացնում և հոխորտում ծառի վրա.
— Հանդուգն, ո՞ւր ես յեկել ինձ մոտ, կայրեմ քեզ։
— Այրիր, -ասում եր ծառը,- կայրվեմ այստեղ, բայց կայրվեմ
բարձրության վրա...
Այդպես ել յեղավ։
Մի չարագուշակ, փոթորկալից գիշեր քամիները ճղակոտոր