Այս էջը սրբագրված է
արին ծառը, հեղեղը մերկացրեց արմատները և այրող, նախանձոտ կայծակը յեկավ վժժալով ու նրա կրծքին խփեց...
Ծառը բռնկեց, սկսեց այրվել։
— Այրվում ե... — քրքջաց ներքին ճահճային անտառը։
— Նրա վերջն այդ եր, — ասում եյին թփիկները։
— Տեսար, հանդուգն արարած, — կանչեց մեծ կաղնին, — մեռնում
ես այժմ ահա...
— Բարձրության վրա... — մրմնջաց ծառը։
Յեվ խոր ու խավար գիշերվա մեջ նրա բոցը փայլում եր հեռվից
մի կրակոտ աստղի նման։ Ճարճատում եր նա, ծուխ—մուխ
արձակում, և հողը նրա շուրջը կարծես տեղ եր բաց անում՝ ընդունելու
իր ծոցի մեջ նրան, վոր բարձր ձգտեց և բարձրության
վրա յել մեռավ...