Ա. ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Ավետիս Ահարոնյանը հեղինակ ե միքանի հատոր մեծ ու փոքր
պատմվածքների, վեպերի և ուղևորական նկարագրությունների։
Գրվածքների գլխավոր նյութը թյուրքահայ գաղթականների կյանքն ե։
Ծնվել ե 1866 թ. Իգդիր քաղաքում։ Գրելն սկսել ե 90. ական
թվականներին։ Հայտնի դարձավ իր փոքրիկ պատկերներով այն
գաղթականների կյանքց, վորոնք Սասունի հայտնի կոտորածներից
աղատված՝ մտել եյին Կովկասի սահմանները։
Հետագայում Ահարոնյանը, յենթարկվելով յեվրոպական սիմվոլիստների
ազդեցության, գրեց միքանի վեպեր ու դրամաներ,
ինչպես «Սև թռչունը», «Արցունքի հովիտը» և ուրիշ միքանի վեպեր,
անկենդան ու անարյուն։
Աջողված գործերից են, մեր կարծիքով, նրա այն փոքրիկ
պատկերներն ու պատմվածրները, վորոնք իրական կյանքի շրջանակից
են վերցրած, ինչպես , որինակ, «Փողոցում», «Յերեխաները»,
«Մեծ ճանապարհին», «Աստծու կրակը», թյուրքահայոց կյանխից
միքանի իրական պատկերներ , այլ և նկարագրական ,հատվածներն
ու ճանապարհորդական տպավորությունները («Իտալիայում»,
«Շվեյցարական գյուղը»):
Ահարոնյանի մյուս գրվածրներում գերակշռող ե չափի գգացման
բացակայությունը, լալկանությունը, փքուն դարձվածքները,
արհեստական պաֆոսը, վորի շնորհիվ նրա գրչի տակ շատ հաճախ
աղավաղվում ե կյանքի իրական դեմքը։
Ահարոնյանը տիպական գաղափարախոսն ե մանր-բուրժուաան
ազգայնականության։ Այդ բանը նա ապացուցել ե գրչով ու
գործով: