Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/431

Այս էջը սրբագրված է

այնտեղ դուրս ե ցցվելլ գետնից Ձկնգետի ափին իր ծերունի տիրոջ հետ և այն ժամանակից անխախտ:Չորս ծռմռված ու մաշված պատերը կրում են իրանց մեջքին թափթփած, ծակոտված կտուրը , վորի ծածկի յեղեգները չորս կողմից կախկխվել, որորվում են, խշխշում են քամիների առաջ ասես սգում են իրանց տակ ծվարած շենքի ծեր որերը։ Ջրաղացը մի «աչքանի» յե, ճակատի պատի վրա միայն մի հատիկ նեղ լուսամուտ ունի, այն ել սարդի խիտ վոստայնով և ալյուրի սպիտակ փոշիով ծածկված։ Հևտևում ջրաղացը մի նավ ունի, ներսում մի զույգ քար, իսկ ներքևում, շենքի տակ մի ջրտուն, ուր անվերջ շրփոցով դառնում ե բազմաթև փառը հա՛ դառնում, իր գլխին թափված ջրերը քրքրում, աղմկում և քարը պտտեցնում: Բոլորաձև քարի վրա փայտյա փոքրիկ լեզվակը՝«չախչակը» անընդհատ չխկչխկացնում ե միակերպ ու ձանձրալի , ինչպես ամառային տոթ որին միջատի բզզոցը:


Ամենից ավելի հետաքրքիր ե Գսպեյի ջրաղացի հետևի մասը։ Այնտեղ ե գործում նավը,փոքրիկ անհամաչափ մի ահագին նավ վոր ջրերի առաջը փակող ամբարտակից զառիվայր իջնում ե վիշապի պես և իր լայն կոկորդով ջրերի հոսանքները գրկում և փառի վրա շպրտում ահագին թափով։ Գսպեն չի հիշում, թե այդ նավը ով և յերբ ե հաստատել այնտեղ. բայց նա հպարտ ե նրա հաստությամբ, նրա խողովակաձև անցքի լայնությամբ, ուր մարդ ի հարկին կարող ե ներս սողալ մաքրելու համար, նա հպարտ ե ջրերի այդ անսպառ քանակությամբ, վոր ջրվեժից իջնելով ալիք ալիքի հետ կրծում են իրար նավի անցքի մեջ, աղմկվում, ճչում, կաղկանձում և իրար հետևից փառի վրա ընկնում՝ պատառ պատառ:


Գսպեն ծանոթ ե ջրաղացի հետևի ամբարտակի բարդ կազմության հետ. նա գիտե ի հարկին շատացնել և քչացնել ջուրը.իսկ յերբ առուն վարարում ե աշնանային և գարնանային անձրևներից, յերբ լճի ջուրը բարձրանալով՝ դառնում և կատաղի և սպառնում ե ջրաղացին, նա գիտի կապել զանազան անցքեր, բանալ ամբարտակի կողերը, խոտոր ճանապարհներով ջուրը դուրս թափել և իր ջրաղացն ու նավն ազատել: Բարձր առվի ամուր թմբերի մեջ ջուրը միշտ ուռած՝ բարձրացած ե, բայց այդ բոլորից Գսպեյի նավը վերցնում ե այնքան, վորքան հարկավոր ե փառը դարձնելու համար, մնացած ջուրը առվի կողքի սահանքավոր բացվածքից՝ «սավաղից» թափվում ե վար։ Լավ չի լինիլ, յեթե այդ անցքը ավելի լայնանա, այն ժամանակ բոլոր նավին չհասած՝ կթափվեն այնտեղից և կերթան անոգուտ. լավ չի