Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/432

Այս էջը սրբագրված է

լինիլ նույնպես, վոր անցքն իսպառ փակվի,այն ժամանակ ջրերն ավելի կուռեն, կբարձրանան և ամբարտակն ու նավը կքշեն կտանեն։ Այդ բոլորի վրա Գսպեն աչալուրջ կերպով հսկում ե։ Իր գիտությամբ ու փորձառությամբ հպարտ՝ Գսպեն որը միքանի անգամ գալիս ե դիտելու ջրաղացի հետևի ամբողջ կազմը, հանդարտ քայլվածքով գնում ե մինչև ավելորդ ջրերի անցքը, մինչև «սավաղը», դիտում ե, թե չի՞ մեծացել արդյոք ջուրը, չի՞ լայնանում արդյոք այդ անցքը, պի՞նդեն յեզրերը, ապա հետ ե գալիս. նայում ե նավի յերկու ականջները, վորոնք խորը թաղված են ամբարտակի մեջ, մի վայրկյան կանգնում, լսում ե ջրերի աղմուկը, կռանում նայում ե ջրտան մեջ վորոտացող փառին և յերբ ամեն բան գտնում ե իր տեղում հաստատուն , ծպտում ե գոհությամբ, մազոտ, կոշտացած ձեռներով շոյում ե ծեր սպիտակ միրուքը, թափ ե տալիս վրայից ալրի փոշին և ուրխ սրտով գնում ե իր բաղարջը պատրաստելու։


Գսպեն սիրում ե իր ջրաղացը,իր նավը, իր ահագին քարերը. սիրում ե իր լայնաթև փառը, վոր ջրտան մեջ դառնում ե անդադար խելագարի պես, զարկում ե ալիքներին իր լայն թևերը գոռում գոչումով, բայց այդ ամենից ավելի նա սիրում ե չախչակը, փայտե այն փոքրիկ լեզվակը, վոր անդադար ցատկրտում ե պտտվող քարի վրա և իր միակերպ չխչխկոցով հայտնում ե ջրաղացպանին, վոր ամեն բան կարգին ե։ Գսպեն իր միայնության ժամերին գիերով թե սիրում ե նստել և նայել չախչակի ցատկրտոցին, լսել նրա միակերպ աղմուկը և հազար ու մի բան եր մտածել։ Մանավանդ ձմեռային յերկար, գիշերները, յերբ տերևազուրկ ուռիները հեծում են խավարում չարագուշակ փսփսոցով և դրսում քամին վոռնում ե ջրաղացի պատերը ծեծելով՝ ասես ապաստան ե խնդրում, յերբ ձյունը թափվում ե վերիցա,փակում ճանապարհները և Գսպեյին կտրում գյուղից ու վողջ աշխարհից։ Այդ ժամանակ չախչակը, այդ շարժուն փայտե լեզվակը Գսպեյի համար անընդհատ յերգող, ցատկրտող թռչուն ե, մի ընկեր, մի խոսակից։ Չախչակը Գսպեյի համար նաև մի զգաստ ազատարար ե. նստած ե Գսպեն, նայում ե չախչակին, ականջ ե դնում նրա միակերպ ձայնին և կամաց֊կամաց նիրհում ե. փալտե լեզվակը շարունակում ե ցատկրտել քարի վրա, շարունակում ե իր համաչափ, միակերպ ներդաշնակությամբ որորել ծեր ջրաղացպանին, և նա քնում ե, քնում ե խոր ու հանգիստ։

Յեվ ինչո՞ւ չքնե. յերբ չախչակն աղմկվում ե, յերբ նա ցատկրտում ե քարի վրա, կնշանակե ամեն բան կարգին ե, փառը ներքևում պտտվում ե ջրփոցով, քարը վերևում դառնում ե հա դառնում, ալյուրն աղացվում։Բայց ահա չախչակը նա յել