Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/435

Այս էջը սրբագրված է

Բայց նակակը սլանում եր կատաղի արագությամբ, առագաստն ուռած եր, թիակներն ել հարկակոր չեյին։ Ամեն ինչ մոռացած՝ Նավոն աչք չեր հեռացնում սևաթույր ամպից:


Նա զդում եր, վոր պեաք ե շտապել: Ահա նա լճակի կիսումն ե, ելի մի փոքր այսպիսի քամի,և նա ափին կհասնի։ Բայց սև ամպը լայնացավ, լայնացավ, վիշապի պես հազար գլուխ շինեց և ձգվեց առաջ դեպի աստղերը, դեպի լուսինը։ Առագաստն այնպես ե ուռած, վոր մոտ ե տրաքվելու, պարանները ճարճատում են, կայմը ճռռում ե, և նավակը լեռնացած ալիքների վրա տարուբերվում ե: Նավոն ել ինչ անելը չգէտե, նա կուզեր գոնե առագաստն իջեցնել, բայց դա այնքան ել հեշտ չի, փոքրիկ անհավասարությունը, վորևե պարանի մի փոքր ուշ արձակվելը կարող ե նակակը թեքել ու խորասուզել։ Նավոն կանգնել, բռնել ե ղեկը, շփոթված նայում ե, թե ինչպես ծռվում ու ճռճռում ե փոքրիկ կայմը:


Ահա յերկինքն արևմուտքում ինպառ ծածկվեց, բայց լուսինը դեռ փայլում ե արևելքում, ափը հեռու չե, և Նավոն ցավով ու անհանգստությամբ ե նայում այն տարածությանը, վոր բաժանում ե նրան ափից։ Ալիքները բարձրանում,դիզանում են, զարկվում են նավակին, վոր խաղում ե անդունդների գլխին, մերթ ծովում, առագաստը քսում ե ջրերին՝ ասես չափելով խորությունն իր գերեղմանի, մերթ կրկին բարձրանում, տնքում ու ճռնչում:Նավոն մեկիկ-մեկիկ ջուրը թափեց ձկնով լի պարկերը, իր ամբողջ շաբաթվա աշխատանքը, իզո՜ւր, նավակը չփրկվեց և նա տնքում ե ու ճոճվում, կռանում ե ու բարձրանում անդունդների վրա։ Բայց մոտ ե ափը, շատ մոտ, Նավոն տեսնում ե յեզրը, տեսնում ե դաշտերը, Նավոն նշմարում ե նույնիսկ այն բարձր ցիցը, վորից սովորաբար կապում ե իր նավակը: Ելի մի փոքր, նա կհասնի։ Բայց հանկարծ քամին փոխեց իր ուղղությունը, նա փչում ե հակառակ կողմից, ափը և գյուղն էր ճրագներով արագությամբ փախչում են Նավոյի աչքերից և շուտով կորչում խավարի մեջ։ Նավակն այժմ տարվում ե դեպի լճակի հակառակ կողմը, դեպի այնտեղ, ուր գահավիժում ե ջրվեժը, և այնպիսի արագությամբ, վոր Նավոյի գլուխն ե պտտկում։ Նա գրեց վերջին պարկը,դանակը հանեց , պարանները կտրտեց, առագաստը փլավ, էսկ թերը թէաէլնե֊ րը ձեռք առակ և թէակարում ե դեպէ գյուղըյ դեպի մոտիկ ափը բոլոր ուժով:Իզ՜ուր, նավակը տարվում ե գլուխ շշմեցնող արագությամբ ուղիղ դեպի ջրվեժը, վոր այժմ սարսափելի յե. ալիքների թափից նրա ջրերը վար են գլորվում հսկա հորձանքներով ու ահագին աղմուկով։ Մենակ ե Նակոն յերկնքի և յերկրի մեջ, կախված անդունդների վրա, որորվում ե լեռնացած ալիքների վրա,