Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/437

Այս էջը սրբագրված է

Նույն վայրկենին նրա վրա ա կռանում ե մի մարդկային ստվեր, գրկում, բարձրացնում ե, մոմռում ե ինքնիրան,ի վերջո շալակում ե կիսամեռ Նավոյին և խավարի մեջ քայլում ե՝ վորչափ կտրելի յե արադ։ Կայայծակները շարունակում են ճայթել յերկնքում, ամպերը վորոտում են անընդհատ, անձրևը քամու ուժեղ թափով շփում ե շեշտակի, բայց մարդը քայլում ե հ՛ա քայլում խավարի մեջ։


... Դա Ապրոն եր, վոր կիսախավարի մեջ նշմարեց ձկնորսի նավակը, մոտ վազեց, գտավ կիսամեռ. Նավոյին և փրկեց։


ՄԵԾ ճԱՆԱՊԱՐՀհՆ.


Յես փորը եյի, հազիվ յոթ֊ութ տարեկան։ Մի հեռու տեղից հորս հետ սայլով վերադառնում եյինք տուն։


Հիշում եմ՝ յերկար, վոլոր֊մոլոր ճանապարհ եր. մեզանում «թագավորական ճանապարհ» եյին կոչում, վորովհետև իշխանության հրամանով պատրաստված խճուղի յեր։ Մեր սայլը բարձած եր ցորենով և այնքան ծանր եր, վոր յերկու ուժեղ գոմեշներ հազիվ եյին քաշում։ Հայրս գնե՞լ եր արդյոք այդ ցորենը, թե փոխ եր վերցրել հեռավոր բարեկամից, այդ ել չեմ հիշում, միայն լավ միտս ե, թե ինչպես յես նստել եյի ցորենիմեծ ջվալների վրա և մերթ նայում եյի շրջակայքի դաշտերին, մերթ հորս թիկունքին, վորը կամ որորվում եր դանդաղությամբ, կամ ցնցվում եր, յերբ պետը եր լինում խարազանը շարժել այս կամ այն գոմշին փութացնելու համար։ Հայրս հագած ուներ միայն մետակ արխալուղ, վորի կարերի վրա մոխրագույն յուղոտ գծերով ձգվում եյին քրտինքի շերտերը, տալով այդ զգեստին մի առանձին տեսք, վոր այնպես խոսում եր աշխատանքից՝ չարքաշ, անդուլ աշխատանքից։ Ցավերից ու հոգսերից եր խոսում նաև հորս այրված, սևացած պարանոցը, վորի վրա հովանի յեր անում մի հաստ մորթե գդակ։ Յերևի հայրս գոհ եր իր ցորենով, վորովհետև սայլի առջևում նստած հանդարտ մռմռում եր մի գեղջկական յերգ. մի բան, վոր նա անում եր միմիայն այն ժամանակ, յերբ գործն հաջող եր ու սիրտն ուրախ։


Յես ինչ եյի մտածում այդ ժամին, այն ել չեմ հիշում. յերեվի մտածում եյի այնճ ինչ կմտածեր մի յոթ տարեկան մանուկ, վոր աշնանային մի պարզ որ հոր հետ միասին սայլով անցնում ե խաղաղ դաշտերի միջով, ուր տարափոխիկ թռչունները խմբեր են կազմում, կարծես վերջին խորհուրդն են անում իրանց հեռավոր ճանապարհության մասին, ուր անասունները արձակ շրջում են,