Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/438

Այս էջը սրբագրված է

վորովհետև ել վնասելու վոչինչ չկա,իսկ հոտաղները հոգսից ազատ խադեր ու պարեր են սարքում և ուրախ քրքիջով լցնում շրջակայքը։


Ճանապարհից վոչ հեռու, մի նոր ցանած ցելում, կանգնած եր վի ջրվոր բահն ուսին դրած. նա ջրում եր իր նոր ցանած արտը և նայում եր դեպի մեզ։ Սարյակները և ագռավները ահագին յերամներով հետևում եյին մարգերում հոսող ջրի ընթացքին, հավաքելով խուսափող միջատները։ Ավելի հեռու բարձրանում եր ծխի մի պտույտ բարակ և վոլոր-մոլոր, հոտաղներից մեկը կրակ եր արել և յերևի յեփում եր մի վորևե արմտիք։ Աամենից լավ հիշում եմ այդ ծխի վոլորտը, վորովհետև ամեն բան մոռացած նայում եյի, թե ինչպես նրա պտույտները բարձրանում և հանդարտ տարածվում եյին շրջակայքի վրա , վորպես թեթև շամանդաղ. աշնանային դաշտերում, հեռու ամայության մեջ ծխի մի պտույտը այնքան սիրուն ե։ Յեվ այս բոլորի վրա աշնանային արևը ախորժելի ջերմության հետ սփռել եր իր վոսկեգույն շողերը։


Յեվ մեր սայլը ճռնչալով գլորվում եր, հա գլորվում, իսկ հայրս շարունակում եր ուրախ տրամադրությամբ իր յերգը։Այդ ժամին յերջանիկ եյինք ամենքս, և հայրս, և յես, և նույնիսկ մեր գոմեշները, վորոնք առանց խարազանի իրանց կամքով հանդարտ քայլում եյին վորոճալով։


Հանկարծ մեր հետևից լսվեց մի կառքի զանգակի ձայն և դրա հետ միասին մի սպառնալից « խաբարդան »։


Հայրս ցնցվեց իր տեղում, նրա թիկունքն սկսեց ծռմռվել և նա խարազանով մերթ մեկ և մերթ մյուս գոմշի մեջքին խփելով աշխատում եր սայլը հեռացնել ճանապարհից դեպի մի կողմ։ Մինչ այդ յես հետ նայեցի։ Քառաձի կառք եր մեզ վրա վազողը և յերկու զինված ձիավորներ սրարշավ քշում եյին իրանց ձիերը, մեկը կառքի առաջից և մյուսը հետևից։ Յես սարսափեցի. յես լավ գիտեյի, թե ինչ խորհուրդ ունի այն կառքը, վորին ուղեկցում են զինված ձիավորներ. իսկ այդպիսի կառքերից յես այժմ ել վախենում եմ, ուր մեաց մանկությանս որերում։ Փոշու ամպերի մեջ կորած ձիավորներն ու կառքը մրրիկի պես մեզ վրա եյին վազում ասես խեղդելու համար. ինչպես կուզեյի, վոր մեր գոմեշներն այդ ժամին թռչունների արագությամբ խլեյին և փախցնեյին մեր սայլը յերկրի յերեսից, քանի զարհուրելի կառքը չեր հասել հետևից։


Յերևի մեզ սպառնացող վտանգը շատ եր ահավոր , վորովհետև յես տեսա, թե ինչպես հեռվում ջրվոըը ձեռքերով մի տարորինակ հուսահատական շարժում արեց դեպի հայրս, ճչալով քանի ուժ ուներ. «Շուտ, տունդ քանդվի, շուտ»։ Նրա ձայնից ու ձեռքերի տա֊