Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/441

Այս էջը սրբագրված է

Կրկին լռություն տիրեց, հայրս միքանի բուռը ջուր վերցրեց և ագահությամբ խմեց. նոր զգացի, վոր յեu ել ծարավ եմ, հորս որինակին հետևեցի։


— Յերեսդ ել լվա , բարեկամ, ասաց ջրվորը. այդպես լավ չե, վոր տուն գնաս, արյունոտ ե։


Հորս ձախ այտը ամբողջապես պատած եր արյունով. նա շոշափեց, նայեց կարմրած մատներին, մի բան մրմռաց ատամների արանքից և կռացավ ջրի վրա, յերեսն եր լվանում։ Ջուրը կարմրեց և արյունոտ կոհակները գլորվում եյին դեպի արտը։


— Վայ, վայ, արտն արյունով ե,ջրվում ճչացի յես։


Յերկուսով ել ինձ նայեցին , հետո բոսորային ջրի ընթացքին, ապա իրար յերեսի սևեռեցին հայացքները և մնացին լուռ։


—Արյուն ու քրտի՛նք, մրմռաց ջրվորը բահն ուսին դնելով։ Ելի մենք սայլի վրա եյինք, գոմեշները վերսկսեցին իրանց դանդաղ ընթացքը, անիվները գլորվում եյին այս անգամ ցավոտ ճռնչյուն բարձրացնելով, իոկ հայրս լուռ եր ու մտախոհ։ Նա ե՛լ չեր յերգում։


ՅԵՐԵԽԱՆԵՐԸ.


Ցուրտ ձմեռվա մի առավոտ մեծ քաղաքի զառիվայր փողոցից դանդաղ բարձրանում եր մի վեց֊յոթ տարեկան յերեխա։ Նա կրում եր իր մեջքին մի փոքրիկ կողով, վոր պետք ե լիքը և ծանր լիներ, վորովհետև մանուկը անդադար սայթաքում եր սառած ձյան կոկ մակերևութի վրա և հազիվ հավասարակշռությունը պահելով՝ քայլում եր։


Արտաքինից խեղճություն եր թափվում. մեծ քաղաքի բանվոր ծնողների այն գզգզված յերեխաներից եր յերևում, վորոնք ծնված որից սողում են մութ ու խոնավ նկուղների աղբերի մեջ, վորոնք ամիսը մի անգամ իրանց ուսին քաշ են տալիս ջարդված կահ—կարասիներ, կեղտոտ անկողիններ՝ մի տնից մյուս տունը և վորոնց ծանոթ չեն հայրական հարկի, սեփական պարտեզի հետ կապված քաղցր հիշողություններ։ Մանուկը լավ գիտեր, վոր անտունը, ուր իրանք ապրում են այժմ, ուրիշինն ե, ինչպես և շատ տներ, ուր յեղել են նրաից առաջ: Ինչ փույթ, նա այդ մասին քիչ եր մտածում, միայն թե կարողանար շուտ հասնել, շուտ ազատվել այս անտանելի ցրտից։


Յեվ նա շտապում եր, վորքան կարող եր, բայց նրա քայլվածքը դժվարացնում եյին ցուրտն ու ձյունը և մանավանդ կոշիկ