Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/449

Այս էջը սրբագրված է

Զին դադարեց շարժվելուց, նույնպես հուսահատված, և արձանի պես քարացավ իր տեղում։ Չեր լսվում նույնիսկ նրա փնչոցը: Միայն կատուն եր անընդհատ, միակերպ մլավում իր անկյունից, և ձյունը վերևից թափվում եր, թափվում: — ճանապա՜րհ»... ճանապարհ տվեք, ասում եմ, նզովված սատանաներ, հուո՜ւ...


Մայթի վրայով գալիս եր հարբած մարդ, մի գիշերային թափառաշրջիկ։ Նա յերերվում եր մայթի լայնությամբ, բռունցքնեբով ու վոտներով անդադար խփում եր պատերին ու փակ դռներին և շարունակ գոռում եր.


— ճանապարհ, ասում եմ, կփշրեմ... քամի յեմ եե՜. ուր ուզեմ կերթամ...կփշրեմ ու կերթամ... Յես ձեղ... ճանապա՜րհ, ասում եմ եե՜։ ՚


Յերվ նա միքանի քայլ եր անում, կատաղաբար հարվածում մի դռան, ահագին թըխկոց հանելով, զարկում եր ու ընկնում մայթից վար. թավալ եր տալիս ձյուների մեջ, վեր եր կենում ու վերսկսում նույնը։

Վերջապես հասավ կառապանին։

— Այս...մարդ ե. ի՞նչ ես ցցվել ադտեղ, եյ, իշի մռութ։


— Պարոնիս եմ սպասում:


— Պա-րո֊նիս-եմ սպասում...,—կրկնեց հարբեցողը հեգնությամբ ու բարձրաձայն քրքջաց.—իսկ յես...տեսնո՞ւմ ես, չեմ սպասում վոչ վոքի. գնում եմ, ուր քեֆս ե տալիս...Արագ, ինչպես թռչունը... Հասկանո՞ւմ ես... Յեվ այս ձյունը... սատանան տանի... ինձ ի՜նչ կարող ե անել... Դեհ առաջ,ըշտ, ըշտ, գնա...


Նա ձեռները թափեթափ տվեց ձիու վրա։ Կենդանին գլուխը բարձրացրեց, ակաները խլշեց, փորձեց շարժվել, բայց տերը սանձերը քաշեց, և նա դարձյալ անշարժացավ։


Հարբեցողն անցավ և կանգ առավ մլավող կատվի մոտ։


-Հա՛, այստեղ մեկն ել կա, սա ո՞ւմն ե կանչում... յերևի իր պարոնին... վոչ, աղավնյակս, այդ արդեն իզուր ե, քեզ վոչ վոք ներս չի առնի...


Հարբեցողն առաջ անցավ։


— Անողորմ, անողորմ թշվառական,— մռմռաց նրա յետևից կառապանը։


Հարբեցողն արդեն հեռու յեր, բայց նրա ձայնը դեռ լսվում եր.


— ճանապա՜րհ, ճանապարհ, յես ազատ եմ, գրողը տանի, ազատ քաղաքացի...


Կամաց֊կամաց այդ ձայնն ել լռեց, դարձյալ մնաց կատվի