աչքերը տրորելով նայեց շուրջը, առանց կարողանալու հաշիվ տալ ինքն իրեն և ըմբռնել իր հետ պատահածը։
— Ո՞ւր ե պարոնը։
Կառապանը լուռ եր։ Նա հիշում եր միայն, վոր յերկար կանգնած
եր փողոցում սպասելով նրան, հիշում եր թափառական հարբեցողին,
մլավող կատվին, բայց հասկանալ չեր կարողանում, թե
իչպես ե հայտնվել այստեղ մեն-մենակ։
Նույն րոպեյին մայթի վրա լսվեց մի վոտնաձայն։
Նա յեր, պարոնը։
Լուսավոր շենքից դուրս գալով, նա կանչել եր կառքը, սպասել,
հայհոյել, և վերջիվերջո ստիպված վոտքով տուն եր գալիս։
Հասավ ու կանգ առավ. զայրացկոտ ու թունոտ մի հայացք
ձգեց ծերունու վրա, մի բան մռմռաց ատամների արանքից, ապա
դարձավ դռնապանին.
- Նելս տար կառքը։
Բակի լայն դռները բացվեցին, կառքն ու ձին անհետացան.
ներս մտավ և ինքը տան տերը, դռները փակվեցին, և մտամոլոր
ու խորտակված կառապանը միայն այժմ նկատեց, վոր ինքը դուրս
ե շպրտված, ինչպես այն մլավող կատուն։
Քամին կատաղաբար փչում եր և ձյունը շփուժ նրա գլխին,
և ծերունին քարացած եր իր տեղում, աչքը չհեռացնելով այն
դռնից, ուր ծածկվեցին կառքն ու ձին։
Ճարը կտրած՝ նա սկսեց քայլել ինքն ել չիմանալով դեպի ուր...
Գնում եր հենց այնպես, առանց ինքն իրեն հաշիվ տալու, գնում
եր խավար փողոցներով, քամու և ձյան տակ. մոռացել եր ցուրտը,
մոռացել եր իր գլխին անցածը և գիտեր միայն, վոր, պիտի գնա,
պիտի գնա անվերջ...
Յեվ նրան թվում եր, թե նա վաղուց, իր ամբողջ կյանքն
այսպես քայլել ե փոթորկոտ, անողորմ գիշերներով, քայլել ե
անապաստան, դժբախտ ու հալածական, չիմանալով ուր դնել իր
հոգնած, իր չարատանջ գլուխը...
ՎԵԶՈՒՎԸ
Այժմ քայլում ենք Վեզուվի փեշերի վրա, լավայով պատած զառիվայր
ճանապարհով. սա վուլկանի թագավորությունն ե։ Հազվագյուտ
բույսերը լավայի կարմիր զանգվածի մեջ կռզած են, մուրացկանի
խեղճությունն ունեն և կարծես թողություն են հայցում
խստասիրտ բնությունից, վոր համարձակվել են աճել այստեղ։ Մեր