Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/452

Այս էջը սրբագրված է

ձիերը քալյլում են մի նեղ փոշոտ արահետով, վորի յերկու կողմում ինչպես ցանկապատ շարված են լավայի անձև, այլանդակ կտորներ: Զանազան ժամանակներում տեղի ունեցած հրաբղխային ժայթքումը ցած ե մղել լավայի ահագին հոսանքներ, վորոնք իրանց ավերիչ ընթացքում կյանքերը լիզելով՝ իջել են դեպի հարթավայրը և այս ու այնտեղ սառել են մնացել: Վեզուվի ստորոտն այսպիսով. դարերի ընթացքում վերածվել ե մի սև հրաբղխային ծովի, ուր ալիքներն իրենց բոցոտ թափի մեջ զանազան ձևերով սառել են և քար կտրել ընդմիշտ։


Ստորոտները կամաց-կամաց ավելի զառիվայր են դառնում, և մեր ձիերն ավելի և ավելի դժվարությամբ են բարձրանում։ Հանկարծ նկատում ենք, վոր բացի մեր վարձած առաջնորդներից, ուրիշ միքանի հոգի՝ կասկածելի արտաքինով մարդիկ մեզ ընկերացել են, քայլում են մեր յետևիր, կախվում են այս կամ այն ձիու պոչին զառիվայրի վերելքը հեշտացնելու համար, և խեղճ կենդանիները քայլել չեն կարողանում: Պահանջում ենք, վոր ազատ ձգեն ձիերի պոչը և վերադառնան, վորովհետ և մենք մեր առաջնորդներից դուրս ուրիշ մարդու կարիք չունենք։ Նրանք պատասխանում են, վոր իրանց սեփական գործով են գնում և վոչ մեզ համար, թե «աթոռակիրներ են», այս ինքն աթոռներով Վեզուվի կատարը ճանապարհորդ բարձրացնողներ, իսկ յեթե ձիերի պոչից բռնում են, այդ միայն մեր սեփական բարիքի համար ե, վորովհետև, հավատացնում են նրանք, իտալական ձիերն առանց այդ գործողության արագ չեն գնա։ Շատ միամիտ պիտի լինի ճանապարհորդը հավատալու համար, թե զառիվայրը բարձրանալիս անհրաժեշտ ե ձիու պոչից կախվել. ուստի առաջարկում ենք ազատել մեզ իրանց այդ բարեմիտ ոգնությունից և անոգուտ տեղ չզայրացնել։ Նրանք համաձայնում են և ինչ... պահանջում են գոնե մի-մի ֆրանկ մինչև լեռնալանջը մեր խեղճ ու վատուժ ձիերի կախված լինելու համար։ Սա արդեն չափազանց ե, մեր զայրույթը գագաթնակետին ե հասնում, և վրդովմունքով թողնում ենք և հեռանում, անարգելով այդ աստիճանի բիրտ և աներես խաբեբայությունը։ Խեղճ ձիեր. նրանք քայլում են այժմ ավելի հեշտությամբ և հնար ունեն իրանց պոչերով պաշտպանվել բազմաթիվ մոծակներից։


Ահա լեռան այն մասը, վորտեղից զառիվայրը դառնում ե համարյա ուղղաձիգ։ Թողնում ենք ձիերն այստեղ ստորոտում, մի-մի յերկայն լեռնային ձեռնափայտ ենք վերցնում և սկսում վեր յելնել։ Արահետ չկա և վոչ ել կեռմաններ. քայլում ենք հոսանուտ ավազի մեջ, բարձրանում ենք ծայրահեղ դժվարությամբ, ամեն