Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/455

Այս էջը սրբագրված է

կրյա հարվածներն ահագին են, իսկ մենք բռնված ենք սոսկումով:


Այդ աղմուկից, գոռում, գոչումից, ստորերկրյա վորոտմունքից շատ ավելի ճնշող, սասանեցուցիչ և յերբեմն վրա հասնող լռությունը. դա տևում ե միայն մի վայրկյան, վորի ընթացքում մարդ շունչը բռնած, բերանաբաց, ամբողջապես լսողություն դարձած՝ սպասում ե, թե ինչ մի աներևակայելի բան, մի վոչնչացնող վորոտմունք պիտի լսե. և սկսվում ե, հանկարծ իրար յետևից այնպիսի ձայներ, այնպիսի դղրդյուն, վոր ծնկները ծալվում են, դողում, և մարդ ջնջված ու յեթերացած կորչում ե՝ չգիտես ուր։ Փոսի անթափանցիկ խավարն ել ավելի սաստկացնում ե անդունդների սարսափը. զգում ես, վոր այնտեղ, այն մութ ու ալեկոծ քողի տակ կատարվում ե մի աննկարագրելի, մի անասելի բան, վոր տարերքը ավերածի և վոչնչության այդ խոլական յերգով խոսում ե մի անհայտ ու զարհուրելի բանից. նայում ես իմանալու համար, թե ինչն ե յեռում, ճչում, վոռնում, լալիս այդ դժոխքում. նայում ես, վոչինչ չես տեսնում, և միայն խավարն ե տակն ու վրա լինում, նրա սև ծալքերն են փռվում առաջդ և հոգիդ պատում անորոշ յերկյուղի խեղդող զգացմունքով։


Քամին սաստկացավ. նրա մի ուժեղ պտույտը, չգիտես ինչպես, կատարից ներս ընկավ այն ահագին բացվածքի մեջ, ուր կատարվում ե բնության ուժերի պայքարը, նրա ավերիչ խենթությունը։ Քամին իրար խառնեց այդ ահագին սկավառակի մեջ խավարի ծոցում գալարվող ամպերը, վորոնք ավելի կատաղաբար ու արագությամբ սկսեցին սավառնել անդունդների վրա, ձայներն ու վորոտը դարձան աննկարագրելի, և հանկարծ, կարծես կապանքներից ազատված՝ դուրս թռան այդ դժոխքից, սլացան դեպի լայնարձակ կապուտակը.— ամբոզջ սկավառակը բացվեց մեր առաջ: Այժմ տեսարանը վեհորեն ահռելի յե. մենք տեսնում ենք նրա խոնավ, լպրծուն և ծծումբի բաց շերտով ծածկված պատերը. բոլորովին ներքև, խորության մեջ, յերևում են յերկու ահագին հրաբղխային բերաններ, վորպես յերկում վառված հսկայական թոնիրներ։ Ստորերկրյա մի հրային մրրիկ ե խաղում այնտեղ, և նրա թափով բոցերը մեծամեծ խուրձերով դուրս են ձգվում բարձր, բարձր և թանձր ծխի վոլորների հետ խառնված. իսկ նրանց հետ միասին շիկացած, կրակ կտրած մեծ ու փոքբ քարեր ձգվում են շեշտակի թափով, ուղղահայաց դեպի վեր, վզվզում են, շվշվում, շաչում են՝ ինչպես փոթորկի առաջ հեծող ծառեր, և ապա պտույտներ գործելով ընկնում են կամ բացվածքի շրթներին, կամ հենց նույն անցքի մեջ, վորտեղից մի վայրկյան առաջ դուրս ընկան։ Բայց անդունդներում