գործող փոթորիկը նրանց այնտեղ հանգիստ չի տալիս, կրկին դուրս ե շպրտում նույն վորոտով, նույն ուղությամբ, և այսպես անվերջ:
— Քարերը մեր գլխին ընկնել չե՞ն կարող, հարցնում ենք մեր
առաջնորդին:
— Վոչ, — պատասխանում ե նա. — քամին հակառակ կողմն ե
փչում:
Բավական անհասկանալի պատասխան, կամ խիստ վտանգավոր
կացություն, յեթե միայն մեր ապահովությունը կախփած ե քամու
ուղղությունից, վորի փոփոխվիլը վայրկյանը գործ ե:
— Այստեղ, կրատերի մեջ, անցյալ տարի մի անգլիացի յերի.
տասարդ ընկավ, շարունակում ե առաջնորդը, բայց նա կռացել եր
ավելի լավ տեսնելու համար. կարծիք կա նույնիսկ, վոր քար ե
ընկել գլխի, ե գլորվել ե անդունդները. բայց այժմ, հավատացնում
եմ ձեզ, պարոններ, վոչ մի վտանգ...
Մենք ել չենք լսում առաջնորդին. կատաղի վորոտն ու բոցերը
վերսկսվում են. քարերը ֆռֆռում են մեր գլխից բարձր, լեռը
դղրդում ե, քամին սաստկանում ե և կարծեք հողը փախչում ե
մեր վոտների տակից. ամենքս ել շփոթփած ենք։
Յես տեսել եմ Հռենոսի ջրվեժը իր փրփուրների դեզերով, իր
անկման վեհության մեջ, իր, ալիքների անասելի մռունչով, իր բազմազան
աղմուկով, վորից մարդու հոգին ե դողում։ Յես տեսել եմ
լայնարձակ ծովը փոթորկի ժամին, յերբ ալիքները ամեհի նժույգների
պես իրար վրա ծառանալով մռմռացող բլուրներ են կազմել,
վորոնց վրա ահագին նավը տարուբերվել, խաղացել ե տաշեղի
պես։ Յես տեսել եմ վարարած գետը իր ավերի ու կատաղության
բոլոր սարսափով ու վեհությամբ։ Բայց այս բոլորը վոչինչ
են Վեզուվի կրատերի առաջ նրա գործած տպավորությունը՝ նման
վոչինչ չունի աշխարհում։ Բնության այս խաղը, այս բոցերի, այս
քարերի, ծխի զարմանալի ժխորը դուրս ե մարդկային յերևակայությունից,
և մեր լեզուն յերբեք, յերբեք չպիտի կարողանա արտահայտել
այն, ինչ զգում ե մարդն այդ սասանեցուցիչ պատկերի
առաջ, այդ խլացուցիչ փորոտի տակ։ Ի՞նչպես արտահայտեմ զգացածս:
Այստեղ, այս բարձրում կանգնած, այս վորոտմունքի և ցընցումների
մեջ, թվում ե, մարդ մի չտեսնված փոթորկի ժամին
կանգնել ե ճայթող ամպերի, շանթի և կայծակների վրա, խառնվել
ե նրանց հետ, տարվում ե նրանց թափով, ինքն ել մի մասն ե
յերկնային մրրիկի: Ակներև ե ներկա վտանգի հանդեպ՝ մի կողմից
մաէդու ապրելու պահանջը մեծանում ե անասելի չափերով և