Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/458

Այս էջը սրբագրված է

ԱԼ. ԾԱՏՈԻՐՅԱՆ


ԱԼ. ՄԱՐՏՈԻՆԻՆ Ա. ԾԱՏՈՒՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

(Հատված)


... Աղքատ ընտանիքի զավակ—Ծատուրյանի վողջ կյանքը չարքաշ կացություն և ներկայացնում իրանից. դա մի կատարյալ պրոլետարական կենցաղ ե յեղել: Բացի այդ, բանաստեղծն իր կյանքի ամենաբեղմնավոր շրջանն անց ե կացրել այնպիսի խոշոր կենտրոնում, վորպիսին Մասկվան ե, վորտեղ իրականության բացասական յերեվույթներն ավելի քան աչքի ընկնող են, վորտեղ կյանքի տառապանքներն իրանց զգալ են տալիս։ Ահա ձեզ մի դպրոց, վորի բովից անցած բանաստեղծը գտնում ե, վոր

* * *


...չկա անկյուն, ուր հանգիստ տիրեր.
ամեն տեղ տանջանք, ամեն տեղ սուգ, լաց,
ամեն տեղ անգութ աշխարհի զոհեր
չար մարդկությունից ճնշված, հալածված...



Վորքան ել Ծատուրյանը լիբերալների աշակերտ լինի, այնուամենայնիվ նա իր ժամանակի ծնունդ ե, վոր արդեն բնորոշվում ե նրանով, վոր բանաստեղծը հանդես ե յեկել և վորպես մանր-բուրժուական իդեոլոգ. իսկ վերջին պարագայից մինչև դեմոկրատիզմը մի քայլ ե։ Բանաստեղծի շրջանն աչքի յե ընկնում նոր տնտեսակարգի նկատելի զարգացումով, յերբ միաժամանակ ավելի կերպարանավորվում ե մանր բուրժուազիան. այդ քսակն ըստ իր եյության հետադիմական ե, իսկ նրա ձգտումները — մեզ համար անկիրառելի. բայց նա ունի դրական հատկություններ ել, մանավանդ այն ժամանակներում։ Ծատուրյանը հակվում ե մանր բուրժուազիայի ձգտումների կողմը, համենայն դեպս վոչ հետադիմական ձգտումների, ինչպես և վոչ հառաջադիմական. վոչ մեկը և վոչ մյուսը, քանի վոր նա ամբողջապես չի կանգնած դեմոկրատիայի տեսակետի վրա։ Ծատուրյանը լոկ զգացել ե նրա աննախանձելի վիճակը, նկատել ե նրա կացության մութ գծերը, ուղղելով